26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինքնասպանություն գործում են թույլ փիլիսոփայություն ունեցող մարդիկ. հոգեբան

2015 թվականին ինքնասպանությունների թիվը մեր երկրում աճել է: Այս մասին այսօր ‹‹Հենարան›› մամուլի ակումբում, լրագրողների հետ համնդիպման ընթացքոււմ նշեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային  կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Բանախոսը նշեց, որ անկախ այս ցուցանիշից՝ հարկ է հիշել, որ Հայաստանում ինքնասպանություն գործողների թիվն ավելի քիչ է, քան զարգացած երկրներում:

‹‹2015-ին  գրանցվել է ինքնասպանության 195 դեպք: Ինքնասպանություն գործողներից 43-ը իգական սեռի ներկայացուցիչներ են եղել, 152-ը՝ արական: Նշեմ, որ 2015-ին գրանցվել է 557 ինքնասպանության փորձի դեպք: Այս տարի, փառք Աստծո, դեռևս ինքնասպանության դեպքեր չեն գրանցվել››, – ընդգծեց Հովհաննես Խանգելդյանը: Վերջինս նշեց, որ շատերը ինքնասպանության փորձի միջոցով փորձում են ուշադրություն գրավել՝ հարազատների կամ հանրության ուշադրությունը սևեռել իրենց խնդրի վրա: Դա, այսպես ասած, շանտաժի ձև է: Բայց, ամեն դեպքում, ըստ բանախոսի, հարկ է ուշադրություն դարձնել նաև այս խմբին: Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ ԱԻՆ-ում կան հոգեբաններ, որոնց զանգահարելով՝ քաղաքացիները կարող են ստանալ անվճար հոգեբանական խորհրդատվություն:

Մյուս բանախոսը՝ հոգեբան Սամվել Խուդոյանն իր հերթին նշեց, որ թույլ փիլիսոփայություն ունեցող մարդիկ են ինքնասպանություն գործում:

«Ցանկացած սթրես մարդուն կարող է ինքնասպանության դրդել: Բոլորն էլ  ենթարկվում են  խորը դեպրեսիայի, բայց մեկն ինքնասպանություն գործում է, մյուսը՝ ոչ: Ուրեմն պատճառը պետք է փնտրել մարդու ներսում: Դեռահաս տարիքում ինքնասպանությունը կարող է դիտվել որպես ռոմանտիկա: Ինքնասպանություն գործողները խնդիրներն ապրում են, ոչ թե լուծում, իսկ ինքնասպանություն չգործողը խնդիրը լուծում է, հարցը լուծելու ուղիներ է որոնում: Մարդիկ կան, որ հարձակվում են խնդիրների վրա, լուծում դրանք, իսկ ինքնասպանություն գործողները  փախչում են  խնդիրներից»,-ասաց հոգեբանը:

Ըստ հոգեբանի՝ նախանշաններ կան, որոնց հետևելով՝ մարդիկ կարող են կանխել  իրենց հարազատների ինքնասպանության դեպքերը: Եթե մեկն ակնարկում է, որ իր կյանքն անիմաստ է,  դա կարող է լինել ինքնասպանության գնալու քայլի նախանշան:

«Եթե ինչ-որ մեկի  նախնիների մեջ ինքնասպանություն գործած մարդ կա, պետք է զգույշ լինել, կամ, եթե հարազատները տեսնում են, որ մարդն ինչ-որ գումարներ է հավաքում, հետո գրանցումներ է անում,  եթե նայեն, կտեսնեն, որ թաղման ծախսերն է հավաքում և հենց անհրաժեշտ քանակությամբ գումարը հավաքվում է, տվյալ մարդն ինքնասպանություն է գործում»,-ասաց  հոգեբանը ու հորդորեց ուշադիր ու հոգադար լինել մերձավորների ու սիրելի մարդկանց մկատմամբ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ