26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանն Իվանիշվիլիին խոստացել է վերանորոգել հայկական եկեղեցիները, Իվանիշվիլին Էրդողանին` Բաթումիում մզկիթ կառուցել

Նախօրեին Թուրքիա կատարած իր այցի ընթացքում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Բաթումիում մզկիթի կառուցման հարցը շուտով լուծված կլինի, հաղորդում է “Грузия-online”-ը: Իվանիշվիլին, սակայն, չի հստակեցրել` խոսքը Ազիզե մզկիթի մասին է, թե` ոչ, որն այրվել էր 50-ականներին եւ որի տեղում բնակելի շենք է կառուցվել: 

Միաժամանակ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարար Գուրամ Օդիշարիան հայտարարել է, որ Ազիզե մզկիթի վերաբերյալ իրենք դեռեւս ձեռնպահ կմնան, սակայն մեկ այլ` նոր մզկիթ կկառուցվի: Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն էլ հայտնել է, որ Բաթումիի  մուսուլմանների համար աղոթատեղի կառուցելու համար հատուկ վայր կընտրվի: 

“newsgeorgia.ru”-ի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը Իվանիշվիլին վերջինիցս երաշխիքներ է ստացել, որ վրացի ճարտարապետները կարող են մասնակցել Էրզրումի նահանգում գտնվող Օշքվանք եւ Իշխան հայկական եկեղեցիների վերանորոգման աշխատանքներին:

Նշենք, որ հայ մասնագետները բազմիցս հայտարարել են, որ այս եկեղեցիներն իրենց ճարտարապետական առանձնահատկություններով ու նույնիսկ անուններով հայկական են, սակայն վրացիները հատուկ այցելում են այդ եկեղեցիները եւ թուրքական իշխանություններին պնդում, որ դրանք վրացական մշակույթի կոթողներ են:

Իվանիշվիլին հատուկ շնորհակալություն է հայտնել Էրդողանին այդ 2 եկեղեցիների վերանորոգման համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ