19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Որևէ ֆորմատով՝ կլինի անունը Վարդուշ, Հայկուշ, չի լինելու »

«ԲՀԿ-ն ազատ մտածող մարդկանց կուսակցություն է, յուրաքանչյուրը կարող է ունենալ տեսակետ, պարտադիր չէ՝ մեր տեսակետներն իրար համընկնեն»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ  հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ԲՀԿ-ի մի մասը կողմ է այս պահին իշխանությունների հետ կոալիցիա կազմելուն:

Նա նշեց, որ ինքը և  իրենց մի քանի գործընկերներ դեմ են, որ հիմա կոալիցիա կազմեն ՀՀԿ-ի հետ, քանի որ կարճաժամկետ համագործակությունն արդյունավետ չեն համարում:

«Որևէ կոալիցիա մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրություններ չի լինելու: Կոլաիցիայի թեման փակված է, բայց մեր խմբակցությունում կան գործընկերներ, որոնք այլ կերպ են մտածում: Մենք հարգանքով ենք վերաբերվում նրանց տեսակետին, ու վստահ ենք, որ իրենք էլ մեր տեսակետին են հարգանքով վերաբերվում:ԲՀԿ-ն մինչև խորհրդարանական ընտրությունները, որևէ ֆորմատով՝ կլինի անունը կոալիցիա, կլինի անունը Վարդուշ, Հայկուշ, չի լինելու ՀՀԿ-ի հետ, որովհետև ես ինչպես հասկացա, դաշնակցական մեր գործընկերները կոալիցիա բառն առանձնապես չեն սիրում»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ