26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կիրկորովի առաջին կինը պատմել է նրա դավաճանության մասին

Բոլորին մշտապես հետաքրքրում է աստղերի անձնական կյանքը, սակայն դժվար թե որեւէ մեկը նրանց ավելի  լավ ճանաչի, քան նրանց կանայք կամ նախկին կանայք: 

Պարուհի եւ մոդել Մարիա Շատլանովան Ֆիլիպ Կիրկորովի մուսան էր: 90-ականներին մամուլը պաշտում էր նրանց: Մարիան Կիրկորովի բալետի առաջնակարգ պարուհին էր: Միշտ մեկնում էր Կիրկորովի հետ բոլոր հյուրախաղերին, նրա համար բեմական հագուստներ էր պատրաստում: Կիրկորովն իբր թե գնահատում էր նրան…սակայն մի անգամ Մարիան լուրջ հիվանդանում է եւ համերգային գրաֆիկից ետ է մնում: Իսկ երբ վերադառնում է, ապշում է, թե որքան արագ են իրեն փոխարինող գտել:

Ֆիլիպը չի պատասխանում նրա զանգերին, իսկ մի օր Մարիան հեռուստատեսությամբ լսում է, որ նա ամուսնացել է Ալլա Պուգաչովայի հետ: Դա նրա համար իսկական շոկ էր: 

Այժմ Մարիան յոգայի հրահանգիչ է աշխատում եւ դստերն է դաստիարակում: Նրա համար դժվար է հիշել անցյալը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ