27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իրանի նախագահը պատմական այց է կատարել Եգիպտոս

Իրանի նախագահը պատմական այց է կատարել Եգիպտոս: Իսլամական հանրապետության նախագահը 1979-ից, երբ Իրանում հեղափոխություն տեղի ունեցավ, իսկ Կահիրեն խաղաղ համաձայնագիր ստորագրեց Թել-Ավիվի հետ,  որից հետո 2 երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները փաստացի ընդհատվեցին, հաղորդում է “Reuters”-ը:

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին համբուրել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, երբ վերջինս իջել է ինքնաթիռից: 

Իրանի առաջնորդը Կահիրե է մեկնել` մասնակցելու իսլամական գագաթաժողովին, որը կմեկնարկի վաղը: Նա կհանդիպի գերագույն շեյխ Ալ-Ախզարային:

Այս այցի մասին նույնիսկ մտածել պետք չէր Եգիպտոսի նախորդ ղեկավար Հոսնի Մուբարաքի կառավարման ժամանակ, ով 30 տարի շարունակ պաշտպանում էր Իսրայելի հետ խաղաղ համաձայնության պայմանները եւ խորացնում կապերը Արեւմուտքի հետ, սակայն այն բանից հետո, երբ նախագահ դարձավ “Մուսուլման եղբայրներ” շարժման ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսին, 2 երկրների միջեւ հարաբերություններում ջերմություն նկատվեց: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ