28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուս-թուրքական լարվածությունը կպահպանվի.քաղաքագետ /վիդեո/

«Համաշխարահին պատերազմ արդեն կա, բայց երրորդ համաշխարհայինն այն մոդելով, ինչ առաջին և երկրորդն էր՝ այլևս չեն լինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Քաղաքագետի խոսքով՝ ռազմաճակատների ուղղակի բախումներ այլևս չեն լինի: «Հիմա գործ ունենք երրորդ երկրներում պատերազմող երևույթի հետ, որը համաշխարահային պատերազմ է, որովհետև մի քանի պետություններ ներգված են պատերազմում՝ Սիրիայում և Իրաքում, տարբեր այլ պատեզմներ կան՝ շիաներ-սունիներ»:

Մարտիրոսյանը անդրադարձավ նաև  Սաուդիան Արաբիա-Իրան հարաբերությունների էսկալացիային՝ նկատելով, որ պատճառները հիմնականում երկուսն են:

Հայկ Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Սաուդյան Արաբիայի իշխանության եկած նոր թագավորական ընտանիքի ճյուղի հավակնություններն են, այսինքն՝ թագավոր Սալմանը իր որդուն՝ արքայազն Մուհամադին անցկացնի հարթ և վստահ, որպեսզի այս ձևով նա հանդես գա որպես ուժեղ ռազմական լիդեր: Երկրորդ միտումն է, որ Միացյալ Նահանգներին թույլ չտալ առավել մերձենալ Իրանի հետ:

«Լարում մտցնելով ԱՄՆ-ն ստիպված կլինի իրենց կողմը վերցնել որպես երկարաժամկետ դաշնակցի»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ թեև այս քաղաքականությունը վնասում է Սաուդյան Արաբիայի շահերին, բայց նախանշաններ, որ նպատակ կա կուրսը փոխելու՝ ինքը չի տեսնում:

Քաղաքագետը խոսեց նաև Իրան-Թուրքիա հակասությունների մասին, նշելով  որ այն գնալով էլ ավելի է սրվում: «Թուրքիան մտերիմ քաղաքական հարաբերություններ ունի Քաթարի հետ, որը լարված է Սաուդյան Արաբիայի հետ, բայց տեսնում ենք շարժ դեպի Սաուդյան Արաբիան: Թուրքան ավելի կփորձի մերձենալ»,-ասաց նա:

Ըստ նրա՝ ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունը կպահպանվի.«Ռազմական կոնֆլիկտ չի լինի, բայց սրումը կմնա»,-ընդգծեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ