26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու են Ֆրանսիայում Ամանորին շնորհավորում գինու տակառին

Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ին, Եվրոպայի շատ երկրներում նշվում է Սուրբ Սիլվեստրի օրը: Ըստ լեգենդի՝ 314 թ. Հռոմի պապ Սիլվեստր I-ը կարողացել է որսալ մի հրեշի: Եվ ըստ լեգենդի՝ այդ հրեշը 1000 թ. պետք է կրկին դուրս գար և ոչնչացներ գոյություն ունեցող աշխարհը: Սակայն, իրականում, նման բան տեղի չունեցավ:

Սուրբ Սիլվեստրը մահացել է հենց Նոր տարվա նախաշեմին՝ 335 թ. դեկտեմբերի 31-ին, և այս օրն էլ տոնում են Սուրբ Սիլվեստրի տոնը: Ֆրանսիացիները, ինչպես և Եվրոպայի մնացած բնակիչները, այս օրը նախընտրում են ուրախանալ, խմել և ուտել: Ֆրանսիացիների ամանորյա սիրված զվարճանքը համարվում է լոտոն: Մրցանակներն, իհարկե, զվարճալի են, սակայն կարելի է շահել նաև հնդկահավ, հավ կամ խոզ: Ֆրանսիական հայտնի ամանորյա ավանդույթներից մեկը կապված է ֆրանսիական գինու հետ: Համարվում է, որ իսկական գինեգործը պարտավոր է շնորհավորել Ամանորը ոչ միայն իր մտերիմներին և ընկերներին, այլև հենց գինու տակառին: Ըստ ավանդույթի՝ գինեգործը գովերգող խոսք է հղում գինու տակառին: Սա այն պատճառով, որ ֆրանսիացիների համար գինին հպարտություն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ