18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

9-րդ օրը բաց երկնքի տակ եւ անոթի /վիդեո/

”Ռադիոհայ” ՍՊԸ-ի տնօրեն, քարոզարշավի առաջին օրից հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իրեն լավ է զգում և պատրաստ է շարունակել հացադուլը մինչև առնվազն ընտրությունների ավարտը:

Henaran.am-ի հետ զրույցում Ղուկասյանն ասաց, որ շատ հնարավոր է, որ իր պայքարը շարունակի նաև ընտրությունների ավարտից հետո: Դա կախված է իրադարձությունների զարգացումից: Հարցին, թե ինչպես է հաջողում ձմռանը դրսում օրերով գտնվելը և միաժամանակ չսնվելը, նախագահի թեկնածուն հասկանալու համար ժպտալով խորհուրդ տվեց միանալ իրեն: 

”Հեշտ չի ստացվում, դա պահանջում է կամքի, օրգանիզմի, ֆիզիկական ուժերի ներդաշնակ ներդրում, որպեսզի դիմանաս նման պայմաններում”:

Ղուկասյանին յուրաքանչյուր օր մոտենում են քաղաքացիներ ու իրենց զորակցությունը հայտնում: Մեր այցելության պահին էլ նրա մոտ այցելության էին եկել 3 երիտասարդ: Ի դեպ, վերջիններս ավելի վաղ մասնակցում էին ԿԸՀ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիային` պահանջելով արդար ու ազատ ընտրությունների անցկացում:

 Նրանցից Կարեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց. ”Զորակցում եմ, համաձայն եմ իր դրած պահանջին, աջակցում եմ որպես քաղաքացի, որ իր պահանջը հասնի բոլորին ու ի կատար ածվի”: Կարենը գրեթե ամեն օր այցելում է նախագահի թեկնածուին: Հարցին, թե ճիշտ է համարում պայքարի այս միջոցը, արձագանքեց. ”Ուղղակի սա ամենածայրահեղ քայլն է, բայց մեզ մոտ պայմաններն այնպիսին են, որ միայն ինքազոհաբերումն է մնում”:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք Ղուկասյանը ծանոթ է նախագահի երեք թեկնածուների` Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Պարույր Հայրիկյանի միասնական հայտարարությանը: Ղուկասյանը տեղյակ էր հայտարարության մասին, սակայն այն իրեն չէր ուղարկվել: Հարցին`  կմիանա հայտարարությանը, թեկնածուն ասաց` կմտածի, առ այսօր իրեն ոչինչ չի ուղարկվել:

Հիշեցնենք, Անդրիաս Ղուկասյանը արդեն 9-րդ օրն է հացադուլ է անում: Նա Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է անվավեր ճանաչել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: ԿԸՀ-ն մերժել է Ղուկասյանի դիմումը: 

Ավելի վաղ Ղուկասյանը Henaran.am-ի հետ զրույցում նշել էր, որ հացադուլը կդադարեցնի երկու դեպքում. երբ Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ տա, կամ էլ եվրոպացի դիտորդները հայտարարեն, որ Հայաստանը ոչ ժողովրդավարական երկիր է : Նախագահի թեկնածուն ուզում է ապացուցել, որ “մեկով պայքար հնարավոր է”:

 Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ