27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Պարույր Սեւակ”` Հովիկ Աբրահամյանին

ՀՀ ԱԺ նախագահ, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն այսօր Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի կողմից պարգեւատրվեց “Պարույր Սեւակ” հուշամեդալով` Արարատի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման եւ տարածքային մարմինների կայացման գործում ունեցած ներդրման համար:

 “Ինչքան պաշտոնը բարձրացել է, այնքան մարդամոտ է դարձել: Ինչքան վերեւ է բարձրացել, այնքան ներքեւ է նայել”,-այսպես բնութագրեց գործող մարզպետը ԱԺ նախագահին:

Արարատի մարզպետը անդրադարձավ առաջիկա նախագահական ընտրություններին եւ հայտարարեց, որ հերթական արձակուրդում գտնվելով` որպես մարզպետ պետք է ամեն ինչ անի, որպեսզի կարողանա արդար եւ թափանցիկ ընտրություններ ապահովել:

“Որ որեւէ ուժ չփորձի ցեխ շպրտել մեզ վրա”,-նշեց Բարսեղյանը եւ հավելեց, որ կան ուժեր, որոնք դեռ ընտրությունները տեղի չունեցած հայտարարում են, թե դրանք կեղծվելու են:

Էդիկ Բարսեղյանի ելույթին հաջորդեց Հովիկ Աբրահամյանի ելույթը: Հովիկ Աբրահամյանը նշեց, թե Արարատի մարզպետին 2 բան է ասել` չխաբել մարդկանց եւ կաշառք չվերցնել.”Մենք էլ ենք մարզպետ եղել, բայց այդքան երկար չենք աշխատել”:

Հովիկ Աբրահամյանը ասաց, թե ինքը պարտականություններ ունի երկրի մասշտաբով, բայց մշտապես իր ուշադրության կենտրոնում պահում է հայրենի տարածաշրջանը: Նա շնորհակալություն հայտեց հայրենակիցներին ժամանակին իրեն ցուցաբերած աջակցության համար, որի շնորհիվ “այսօր բարձունքի  է հասել”:

“Ես բոլորիդ միշտ աջակցելու եմ, դա իմ պարտականությունն է”,-նշեց ԱԺ նախագահը` հույս հայտնելով, որ առաջիկա ընտրություններին Արարատի մարզը ակտիվորեն կմասնակցի եւ առաջինը կլինի Հայաստանի 10 մարզերից, իսկ Արտաշատի տարածաշրջանը` առաջինը Արարատի մարզից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ