25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամենամեծ ձեռքբերումը

«Ամենամեծ ձեռքբերումը պատերազմի չվերսկսումն է: Իհարկե, մենք այսօր գտնվում ենք ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն վիճակում, և մեր տղաները զոհվում են սահմանին, բայց պատերազմի չվերսկսումը և սահմանների ամրությունը միակ և ամենամեծ ձեռքբերումն է»: Ամփոփելով անցնող տարին և խոսելով հիմնական ձեռքբերումներից` Henaran.am-ի հարցին այսպես պատասխանեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:

Խոսելով անցնող տարվա բացթողումներից. «Բացթողումների մասին կարող ենք խոսել ժամերով, օրերով, տարիներով…» :

Արդյո՞ք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարելի է դրական տեղաշարժ ու ձեռքբերում համարել, հարցրինք, ՍԴՀԿ ատենապետն արձագանքեց.

«Հանրաքվեի մասին կարող ենք ասել, որ ձեռքբերում էր խորհրդարանական համակարգի անցնելու մասով: Հանրաքվեի իմաստը՝  խորհրդարանական մոդելին անցնելը, իհարկե, կարելի է առաջընթաց համարել: Մենք արդեն 128 տարի է` ինչ նույն համոզմանն ենք և մշտապես կողմ ենք եղել խորհրդարանական կառավարմանն անցնելուն: Բայց մենք հիմա խոսում ենք իմաստի մասին: Եթե խոսենք բովանդակության մասին, թե ինչպե՞ս անցավ հանրաքվեն, ապա, իհարկե, պետք է ասենք, որ հանրաքվեն անցավ այնպես, ինչպես վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող ցանկացած ընտրություն: Այս առումով մենք մեր մտահոգությունն արդեն հայտնել ենք»:

Քանի դեռ մեր երկրում սոցիալական հավասարություն չկա, քանի երկրում օլիգարխիան սերտաճած է իշխանության բարձր օղակներում, այնքան ՀՀ քաղաքացին լրջագույն խնդիրներ է ունենալու, համոզված է երիտասարդ գործիչը:

nar1

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ