19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մուրհակը պե՞տք է բացատրել, թե ինչ է. փոխնախարարը զայրացավ /վիդեո/

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին Կառավարության վերջին նիստում որոշում կայացվեց Կենտրոնական բանկի  նախորդ տարիներին 106 մլրդ դրամի կուտակած պարտքի վերաբերյալ: Այն  կփակի կառավարությունը՝ մուրհակ տրամադրելու միջոցով:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ չի կարող հստակ ասել, թե ինչու է գոյացել այս պարտքը:

Պավել Սաֆարյանն սկզբում նշեց, որ դա պարտք է, հետո էլ պնդեց, որ ոչ թե պարտք, այլ  վնաս է:

«Այսպիսի մեծ պարտքերը դրանք տարիների ընթացքում են կուտակվել՝ 2000-ական թվականների սկզբներին: Յուրաքանչյուր տարի մասնագիտական պատճառներ են եղել, ես չեմ կարծում, որ երկու-երեք րոպեի ընթացքում ձեզ բավարարող պատասխան կարող եմ տալ: Եթե ԿԲ-ի եկամուտները չեն փակում սահմանված ծախսերը, այսինքն՝ եկամուտները պակաս են լինում, կառավարությունը պարտավորվում է այդ տարբերությունն ինքը փոխհատուցել: Դա օրենքով սահմանված է: Ինչ վերաբերում է կարծիքիներին, թե դա չի ստուգվում կամ ստուգվում է, ես ուզում եմ ասել, որ նույն Կենտրոնական բանկի մասին օրենքով յուրաքանչյուր տարի աուդիտի են ենթարկվում ԿԲ և ծախսերը, և եկամուտները: Մուրհակ է տրամադրելու կառավարությունը, դա կառավարության պարտավորությունն է այդ պարտքը փակելու: Մուրհակը պե՞տք է բացատրել, թե ինչ է»,- նշեց Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ