27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վահեի ծնունդը ՔԿՀ-ում կնշեն. Մարգարիտան հուզվեց

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով 7 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Մկրտչյանը դարձավ 43 տարեկան: Երկու մանկահասակ դստրիկների հայրը ՔԿՀ-ում կհանդիպի ընտանիքին, սիրելի կնոջը՝ Մարգարիտային, որը ջերմ ու անվերապահ սիրով կապված է ամուսնուն՝ պատրաստ նվիրվել  նրան ու նրա դավանած գաղափարներին:

«Ամեն տարի Վահեի ծննդյան նախօրեին նրա մայրը պատրաստում էր որդու սիրած կերակրատեսակը՝ պասուց դոլմա: Այսօր մեծ սիրով ես եմ շարունակում ավանդույթը, քանի որ Վահեի մայրը մահացավ: Այս տարի Վահեի քույրը պատրաստեց պասուց դոլման: Ես ու աղջիկներս պահպանելով ավանդույթը՝ զարդարեցինք տոնածառը»,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Վահեի կինը՝ Մարգարիտան:

Մարգարիտան հիշում է, որ երբ ամուսինը կալանավորվեց ընտանիքի բարեկամներից մեկը, որ բարձրաստիճան պաշտոնյա է, խորհուրդ տվեց ուժեղ լինել, քանի որ որոշ ժամանակ հետո ընտանիքը մենակ կմնա.

«Ասաց՝ Մարգարիտա ջան, դու պետք է շատ ամուր լինես, որովհետև սկզբում բոլորը կողքիդ են, բայց հետո կմնաս մենակ: Բայց ես ուզում եմ փաստեմ, որ արդեն 2 տարի է Վահեն բանտում է, բայց ոչ մի ժամ, ոչ մի վայրկյան մենակ չեմ մնացել: Ինձ միշտ աջակցել են Վահեի ընկերները՝ մարտական ընկերները, մանկության ընկերները և այն մարդիկ ովքեր ճանաչել են Վահեի մարդ տեսակը»:

Երեխաները հորը իրենց ձեռքի նկարներն են նվիրելու: Վահեի ընկերոջ կինը ծննդյան տորթ է պատրաստել, ջանք չեն խնայել, որպեսզի գոնե մի պահ Վահեն իրեն ընտանիքի գրկում զգա՝ երջանիկ հոբելյարի կարգավիճակում:

Մարգարիտան հուզվում է, բայց վստահ է, որ մի օր Վահեն տուն կգա և իր ընտանեկան երջակությունը անխախտ կլինի.  «Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր եղան կողքիս, օգնեցին, որ հոգսերս թեթևանան, որ սովորենք ապրել առանց Վահեի ֆիզիկական ներկայության»:

«Շնորհավոր Ծննդյանդ օրը սիրելի հայրիկ. մենք սպասում ենք քեզ ամեն օր ու ժամ …..»,- փոքրիկները չեն հանձնվում :

:10369105_491731584343396_5693273930107095635_n 10847989_350064165176806_1776734402847550633_n10995803_377249935791562_45756012697777950_n1937046_491731651010056_1510240868907406980_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ