17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այլասերում են

Խոսելուց առաջ մտածիր և դեռ չհիվանդացած` հոգ տար քո մասին. նախքան Տիրոջ դատաստանը քննիր քո անձը և նրա այցելության ժամանակ ողորմություն կգտնես: Մեղանչելու ժամանակ ցույց տուր, որ դարձի ես գալիս: Մի հապաղիր ժամանակին կատարել խոստումդ և մինչև մահ մի հետաձգիր արդարացումդ:

Աղոթելուց առաջ նախապատրաստիր քեզ և մի եղիր այն մարդու նման, որ փորձում է Տիրոջը: Հիշիր վախճանի օրվա ցասումը և վրեժխնդրության ժամանակը, երբ Տերը քեզնից կշրջի իր երեսը:

Լիության ժամանակ հիշիր աղքատության ժամանակը և հարստության օրերին `աղքատությունն ու նեղությունը: Առավոտից մինչև երեկո փոփոխվում է ժամանակը և Տիրոջ առջև ամեն ինչ հարափոփոխ է:

Իմաստուն մարդը ամեն ինչում զգույշ կլինի և մեղքի ժամանակ կխուսափի բազում հանցանքներից: Ամեն խելամիտ մարդ ճանաչում է իմաստությունը և գոհություն կտա նրան, ով գտել է այն: Խելամիտ խոսքերով իրենք էլ են իմաստնանում և ճշմարիտ և տեղին առակներ բերում:

Որդյակ, անձնատուր մի եղիր հեշտասիրությանը և թշնամիներից ոտնակոխ չես լինի: Մի ուրախացիր փափուկ կյանքով և մի կապվիր դրա հետ:

Մի դարձիր մուրացկան խրախճանք անելով պարտք վերցրած դրամով, երբ ոչինչ չկա քո քսակում:

Գինին և կանայք այլասերում են ողջախոհ մարդկանց, իսկ անառակներին կապվողը դառնում է հանդուգն: Նա փտած է, որդերը կժառանգեն նրան, և հանդուգն հոգին կոչնչանա:

Սիրաքի իմաստություն 18:19-33

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ