26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մանկապղծության մեջ մեղադրվող Թուրքիայի քաղաքացին դատապարտվել է 240 տարվա ազատազրկման

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքի բնակիչ Ֆերհաթ Զորլուն, ով մեղադրվում է մանկապղշության մեջ, դատարանի կողմից 240 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 12-17 տարեկան 19 տղա երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության` Զորլուն նաև ստիպել է երեխաներին միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալ, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` դեպքերը կատարվել են 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2015-ի մարտ ամիսն ընկած ժամանակահտվածում:

Այդ ընթացքում մեղադրյալը երեխաներին պարբերաբար խաբեությամբ տարել է իր տուն, որտեղ վերջիններիս ծխախոտ է հյուրասիրել և պոռնկագրական բնույթի տեսանյութեր ցուցադրել: Այնուհետև Զորլուն երեխաներին ստիպել է, որ սեռական հարաբերություններ ունենան միմյանց հետ ու տեսաձայնագրել կատարվածը: Վերջինս նաև բռնաբարել է երեխաներին և սպառնալիքների ազդեցության տակ ստիպել է որևէ մեկին չպատմել կատարվածի մասին:

Երեխաների ծնողներն, իմանալով կատարվածի մասին, բողոք են ներկայացրել դատախազություն: Կայսերիի քրեական դատարանն առանձին-առանձին քննել է 19 բողոքները և բոլոր գործերով պատժաչափերը գումարելով, ընդհանուր առմամբ 240 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել Զորլուին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ