25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Բա, այստեղ ո՞նց են ասում՝ անջատեք խոսափողը». Զարուհին Լուիզային ԱԺ է բերել/վիդեո/

Որքան շատ է իշխանությունը նյարդայնանում Զարուհի Փոստանջյանի անկանխատեսելի պահվածքից, այնքան նա անկանխատեսելի է դառնում: Այս անգամ ԱԺ քառօրյայի հերթական նիստի օրը  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր հետ աշխատանքի էր  բերել դստերը` Լուիզային: Փոստանջյանը  աղջկա հետ ներս մտավ ԱԺ նիստների դահլիճ, ապա դուրս եկան:

Բազմազավակ Զարուհին նշեց` այսօր Լուիզան մանկապարտեզ չի գնացել, ցանկացել է տեսնել, թե որտեղ է աշխատում մայրը:

Լրագրողների հետ զրույցում Փոստանջյանը ասաց, որ աղջկան տարել է իր աշխատասենյակ. «Ասում է՝ բայց սա քո տեղը չէ, ասում եմ՝ ո՞նց իմ տեղը չէ, ասում է՝ բա, այստեղ ո՞նց են ասում՝ անջատեք խոսափողը»:

Անդրադառնալով հրապարակմանը, թե «ամբողջ ՀՀԿ-ն գլուխ է կոտրում Զորուհի Փստանջյանի ելույթների դեմն առնելու համար»՝ Փոստանջանն ասաց` «Չգիտեմ՝ իրենք ինչ ենք անում, ես իմ գործն եմ անում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ