20 Օգոստոսի, Երեքշաբթի, 2019

«Նոր Հայաստանի» ակտիվիստին բերման են ենթարկել

Nor-Hayastan-2

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի  Ազատության հրապարակում հրավիրած  ասուլիսի ավարտից անմիջապես հետո, ոստիկանությունը առանց որևէ պատճառաբանության  բերման է ենթարկել ասուլիսին ներկա «Նոր Հայաստանի» աջակից երիտասարդներից Արսեն Նիկողոսյանին, որը ասուլիսի ավարտից հետո հեռանալիս է եղել հրապարակից։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ից հայտնում են, թե Արսեն Նիկողոսյանը այն երիտասարդն է, որը քիչ առաջ հրապարակում նստացույցի մասնակիցների կողմից վրան տեղադրելու փորձի եւ ոստիկանության կողմից խոչընդոտի ժամանակ պահանջել է ոստիկանությունից այն հիմքերը, ըստ որի ոստիկանությունը արգելում է նստացույցի մասնակիցներին վրան տեղադրել հրապարակում։

«Նոր Հայաստանը» պահանջում է ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որոնց հիման վրա Արսեն Նիկողոսյանը բերման է ենթարկվել եւ անհապաղ ազատ արձակել երիտասարդին։

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ