26 Հունիսի, Չորեքշաբթի, 2019

«Այ աբիժնիկ, այ ծառա, խի՞ դուք վարկ չունեք…». 400 կմ կտրած կինը անդրդվելի էր

12308685_871823309598749_5464623426267563595_n (1)

«Թաղեմ Ձեր բոյը, ստրուկներ, ի՞նչ եք կանգնել ու թաթիկով անում…»,-դեկտեմբերի 7-ին Ազատության հրապարակից մեկնարկած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի ժամանակ բղավում էր մի կին, որը մոտենում էր ու անիծում հանդիպող մարդկանց, երիտասարդներին, ովքեր ողջունում, բայց չէին միանում երթին:

Մի երիտասարդ միջամտեց.«Տիկին, չի կարելի այդպես, ջահել աղջիկներ են, գուցե տուն պետք է գնան, չեն կարող միանալ, մի անիծեք, իրոք բոլորի վրա դա ազդում է»:

«Վաաաաաաայ, այ աբիժնիկ, այ ծառա, խի՞ դուք վարկ չունեք, դուք հանգիստ ապրում եք, 400 կմ կտրել ու եկել եմ, որ ասելիքս ասեմ: Չենք ապրում, մեզ սպանում են, գնա ֆորմեդ հագի ու արի»,-շարունակեց կինը:

Henaran.am-ի թղթակիցը փորձեց հասկանալ կնոջ ագրեսիայի պատճառը. «Կամերադ կջարդեմ, քո բոյն էլ հետը թաղեմ, եկել եք գործ տա՞ք»,-հարձակվեց կինը:

Մի քանի երիտասարդներ կասկածելով կնոջ հետ խոսքի բռնված երիտասարդին` մոտեցան` պահանջելով ներկայանալ ու բացահայտել` ոստիկանության աշխատակից է արդյո՞ք:

«Մարդ եմ, ես էլ եմ շատ բանի դեմ, հո գժանոց չի՞, իրար հասականաք»,-երիտասարդը վրդովված հեռացավ:

Լուսանկարը` Սրապիոն Գևորգյանի

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ