26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տուլայում բուժվող հիվանդներից մեկը կտեղափոխվի Երևան

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժական բաժանմունքում, այսօր կտեղափոխվի Երևան: Քննարկվում է նաև նույն հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժվող ևս մեկ հիվանդի տեղափոխման հարցը: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը:

Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում բուժում ստացող երկու հիվանդի մոտ ևս առկա է դրական շարժընթաց: Հիվանդերից մեկին այսօր կատարվել է ողերի վիրահատություն, որը բարեհաջող է անցել:

Վթարից տուժած մի քաղաքացի հարազատների ցանկությամբ բուժումը շարունակում է Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: Նրանք ապաքինման փուլում են:

Տուժածների Երևան տեղափոխելու մանրամասները և նպատակահարմարությունը քննարկվում են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ` մասնագիտական կոնսիլիումների արդյունքում: Բուժօգնության աշխատանքները շարունակվում են ողջ ծավալով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ