16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Ո՞ր դեպքում ուսուցիչը կարող է օգտվել սոցփաթեթից` բուժման նպատակով

17

Henaran.am-ը պարբերաբար բողոքներ է ստանում ուսուցիչներից, ովքեր չեն կարողանում նախատեսված սոցփաթեթի գումարի հաշվին հոգալ իրենց բուժման ծախսերը, ինչն ամրագրված է օրենքով:

Ուսուցիչներից մեկը, օրինակ, ով աշխատում է մարզի դպրոցում, ասաց, որ, տևական ժամանակ բուժում է ստացել մայրաքաղաքի մասնավոր պոլիկլինիկաներից մեկում, շուրջ 480 հազար դրամի ծախս է արել, բայց պոլիկլինիկային ոչ մի դրամ չի կարողացել փոխանցել իր անձնական հաշվեհամարից:

Դպրոցի հաշվապահությունից մինչև նախարարություն գնացել է, բայց` ապարդյուն: Այս առնչությամբ  Henaran.am-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարության սոցփաթեթի բաժնի պետ Մարինե Սամսոնյանի հետ, ով, այս առնչությամբ, ասաց.

«Ուսուցիչը որևէ կերպ ոչ մի գործարքի մեջ չի մտնում ո՛չ բուժհաստատության, ո՛չ նախարարության հետ: Գործարքի մեջ մտնում են բժշկակական հաստատությունը և նախարարությունն անմիջապես: Այսինքն` շահառուն միայն բուժում է ստանում, իսկ մնացած հարցերով զբաղվում են համապատասխան հաստատությունները»:

Բաժնի պետը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե ուսուցիչը բուժում է ստանում և այդ բուժման համար փոխհատուցում է ուզում ստանալ, ապա բուժհիմնարկին պետք է իր սոցփաթեթի համարը և դիմում ներկայացնի, որից հետո համապատասխան փոխանցումը կլինի.

«Բայց պետք է նշենք այն գլխավոր փաստը, որ ուսուցիչը պետք է ընտրի առողջապահության նախարարության կողմից հաստատված բուժհիմնարկներից որևէ մեկը, որ որոշակի փոխանցում ստանա: Այսինքն` եթե ուսուցչն առաջնորդվում է սեփական նախաձեռնությամբ և ինքն է ընտրում բուժհիմնարկը, որն ԱՆ-ի կողմից հաստատված ցանկի մեջ չկա, փոխհատուցում չի լինում»:

Տիկին Սամսոնյանն ասաց նաև, որ կարևոր է նաև այն փաստը, որ որոշ հիվանդությունների բուժման ծախսերի հետ կապված վերապահումներ կան: Օրինակ` կան բուժումներ, որոնք մասնակի են փոխհատուցվում և այլն:

Ուսուցիչների բուժման համար նախատեսված սոցփաթեեթներից օգտվելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ, որտեղ առավել քան մանրամասն ներկայացված է փոխհատուցում ստանալու ամբողջ գործընթացը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ