27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կերակուր՝ ողանաշարի համար

Հրաժարվում ենք բուսակերությունից

Միջողային սկավառակի հիմքը բաղկացած է սպիտակուցային նյութերից, որոնք ունակ են ինչպես ակնթարթորեն ջուրը կլանելու, այնպես էլ այն ակնթարթորեն կորցնելու: Այս հատկությունն անհրաժեշտ է, որպեսզի դիմակայի ծանրաբեռնվածությանը: Լիարժեք սպիտակուցների սինթեզի համար անհրաժեշտ են ամինաթթուներ, որոնք պարունակվում են մսի, թռչնամսի, կաթի, պանրի և շիճուկի մեջ: Նկատի ունեցեք՝ միայն բուսական սպիտակուցները բավական չեն. նրանցում բացակայում են մի քանի անփոխարինելի ամինաթթուներ:
 
Ուտում ենք ձավարեղեն, մրգեր եւ բանջարեղեն
 
Հաճախ կերե՛ք կարտոֆիլ, բանջարեղեն, հացահատիկավոր մթերքներ, որոնք ապահովում են էներգիայի շարունակական եւ անխափան մատակարարումը, իսկ ողնաշարի համար օգտակար են նաև քաղցրավենիքը, ինչպես նաև մեղրը, հյութերն ու մրգերը: Սյս պարզ ածխաջրերի գլյուկոզայի շղթաները չափազանց կարճ են. նրանք արագ ներծծվում են արյան մեջ և անմիջապես վերածվում են վառելիքի: Նրանց շնորհիվ դեպի միջողային սկավառակն են փոխադրվում անհրաժեշտ ամինաթթուները:

Ճարպեր՝ քիչ քանակությամբ

Միջողային սկավառակի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ են վիտամիններ A, D, E, K, որոնք մարսվում են միայն ճարպերի հետ միացման դեպքում: Մի վերացրեք կենդանական և բուսական ծագման յուղերը ձեր սեղանից, այլ պարզապես օգտագործեք փոքր ծավալով:

Ընդունում ենք վիտամիններ

Վիտամիններն անհրաժեշտ են միջողային սկավառակի հյուսվածքների ձևավորման ու թարմացման համար: Հատկապես օգտակար են վիտամիններ B1, B6 և B12:

Մոռացեք ծխախոտի մասին

Ծխելը նեղացնում է ողնաշարի մոտով անցնող անոթների տրամագիծը՝ դրանով իսկ զրկելով միջողային սկավառակին սննդից:

Ողնաշարը չի հանդուրժում

Յուղալի սնունդ, որը խախտում է նյութափոխանակությունը և ողնաշարը չի ստանում ոսկորների և հյուսվածքների համար անհրաժեշտ սննդար նյութեր: Խոլեստերինի ավելցուկը կուտակվում է ոչ միայն անոթների պատերին, այլև ողնաշարի սկավառակների մեջ: Այդտեղ հայտնաբերվել է նաև ծանր մետաղներ և այլ տոքսիններ, որոնք օրգանիզմ են ներթափանցում ծխախոտի ծխի և ալկոհոլի միջոցով: Շաքարը ոսկորներից խլում է կալցիումը և ֆոսֆորը, մագնեզիումը և մանգանը՝ դարձնելով դրանք թույլ և դյուրաբեկ: Կարելի է պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում քաղցրակերների ողնաշարի և ոսկրային համակարգի հետ, երբ շաքարից փտում են նույնիսկ ատամները, իսկ դրանք չէ որ շատ ավելի պինդ են:

Ողնաշարը սիրում է

Ձուկ. Եթե ողնաշարի «կամքով» լիներ, ապա այն ողջ շաբաթ կնախընտրեր ձուկ: Ձկան մեջ մեծ քանակությամբ կալցիում կա, որն ապահովում է ոսկորների ամրությունը: Հատկապես օգտակար են սաղմոնով պատրաստված ուտեստները՝ կիտրոնով և կանաչեղենով համեմված: Կալցիումով հարուստ են կաթնաթթվային սննդամթերքը և հավկիթները:

Միկրոտարրեր. Ֆոսֆորն ու մագնեզիումն անփոխարինելի են ոսկրային համակարգի վերակագնման և ամրության համար: Առանց մանգանի նույնպես անհնար է, քանի որ այն թթվածինն արյունից փոխանցում է հյուսվածքներին: Դա կարևոր է միջողային սկավառակների սնուցման համար: Շատ միկրոտարրեր տարբեր համակցությամբ պարունակվում են պանրի, հավկիթի, կաղամբի, եգիպտացորենի, սիսեռի, ընկույզի և արևածաղկի մեջ:

Վիտամիններ՝ հատկապես A և D կարգավորում են կալցիումի և ֆոսֆորի փոխանակումը: Վիտամին A «թաքնված» է այն բանջարեղենների  և մրգերի մեջ, որոնց կեղևները կարմիր, դեղին և նարնջագույն են: Վիտամին D հայթայթելու համար պետք է արևային լոգանք ընդունել, քանզի այն օրգանիզմում սինթեզվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ: Ողնաշարին անհրաժեշտ է նաև վիտամին C, որը պարունակում է կոլագեն՝ յուրահատուկ նյութ, որն ամուր միացնում  է ոսկորների բջիջները և օրգանիզմի այլ հյուսվածքները: Այն մեծ քանակությամբ պարունակվում է մասրենու պտուղների մեջ, սև հաղարջի և քաղցր պղպեղի մեջ:

ԿԵՐԱԿՈՒՐ ՈՂՆԱՇԱՐԻ ՀԱՄԱՐ

Աղբյուր՝ nugabest.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ