27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կարող էին սահմանադրության մեջ քրիստոնեական մոտեցում ցուցաբերել

Կրոնագետ, աստվածաբան, ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դոցենտ Վարդան Խաչատրյանն իր մտահոգությունն է հայտնում, որ Սահամանադրական փոփոխությունների փաթեթում բացարձակապես անտարբերություն է ընտանիքի, եկեղեցու և հայկականության հանդեպ.

« Դարեր շարունակ հայ ժողովրդի համար ընտանիքը հասարակության մեջ խարիսխն է հանդիսացել: Իսկ այս նոր սահմանադրության մեջ գոյություն չունի այն կետը, որով ընտանիքները դաստիարակության ավանդական դաշտն են, այստեղ գոյութուն չունի հայոց առաքելական եկեղեցու հանդեպ վերաբերմունք:

Չենք ասում եկեղեցու և պետության միասնացում տեղի ունենա, բայց լավ պատկերացնենք, ներկայիս ժամանակաշրջանը հրամայում է վերադառնալ կամ նորովի գնահատել այն ավանդական արժեքները, ինչպիսին է կրոնական համակարգը` հայ առաքելական եկեղեցին, որը նաև պետականության ծնունդն է հանդիսացել»,-ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանի կարծիքով` լավ կլիներ ուսումնասիրեին և մանրակրկիտ հետազոտություններ անեին` կտեսնեին, որ առաքելական եկեղեցու հետևորդները ճնշող մեծամասնությունն են կազմում և կարող էին սահմանադրության մեջ քրիստոնեական մոտեցում ցուցաբերել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ