26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանցիները Ադրբեջանական Հանրապետության դեմ են

Ատրպատականի բնակիչների մի մեծ հատված կոչ-դիմումով դիմել է իրանական իշխանություններին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն  Արաքսից հյուսիս ընկած տարածքը կամ Ադրբեջանական Հանրապետության տարածքը Ադրբեջան չկոչելու համար: Այս մասին լրագրողներին հունվարի 12-ին ասել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը: Այս  նախաձեռնությանը արդեն միացել է մոտ 100 մտավորական:

“Ադրբեջանի անվանումն արհեստական է: 1918թ.-ից ի վեր Արաքսից հյուսիս եւ Կուրից արեւելք ընկած տարածքը,որը մեզ մոտ հայտնի է Աղվանք անունով, ռուսների մոտ Կովկասյան Ալբանիա,երբեւիցե չի կոչվել Ադրբեջան,եւ Արաքսից հյուսիս ընկած տարածքը երբեք չի կոչվել Ատրպատական,այլ Արաքսից հարավ ընկած տարածքի անվանումն է Ատրպատական: Դա մեզ հայտնի է սկսած հինգերորդ դարից”,-ասաց իրանագետը:

Իրանական նահանգի անվանումը վերցվել եւ օգտագործել որպես նորաստեղծ հանրապետության անվանում  1918թ-ին,  որ հետագայում Արաքսից հարավ ընկած տարածքներն էլ պետք է միավորվեն այդ հանրապետությանը:

 “Խորհրդային տարիներին այս գաղափարը եւս առաջ էր մղվում համապատասխան մարմինների կողմից,եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իրանի հյուսիսում փորձ կատարվեց ստեղծելու այսպես ասած Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետություն,որը երկար կյանք չունեցավ,քանի որ իրանական զորքերը մուտք գործեցին այդ տարածք: Հետագայում`1991թ.-ին,երբ տեղի ունեցավ Խորհրդային Միության պահպանման վերաբերյալ հանրաքվե,Ադրբեջանի բնակչությունը կողմ էր նրա պահպանմանը:

Անկախանալուց հետո այդ հանրապետությունն անվանվեց Ադրբեջանական Հանրապետություն,որը տարբերվում է մյուս հանրապետությունների անվանումից: Օրինակ`մենք չենք ասում Հայկական Հանրապետություն, այլ`Հայաստանի Հանրապետություն: Իրանական իշխանություններն այդ ժամանակ չբոքողեցին այդ անվանման վերաբերյալ”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ