27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քաղաքացիական անհնազանդության միջոցով

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խիստ զարմացած է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի այն որակումներից, թե Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և Սերժ Սարգսյանի հրաժարականը իրար հետ կապող քաղաքական ուժերը ոչ ադեկվատ են: Բաղդասարյանն ասածը հիմնավորել էր նրանով, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն է՝ չհաշված ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ վերջինիս մերձեցումը:

«Ինչի՞ մենք առաջարկել ենք, որ ՀՀԿ-ն իմպիչմենտի գործընթաց սկսի՞: Մենք առաջարկում ենք իշխանափոխություն հանրային ճնշմամբ: Ես չեմ տեսել, որ նմանատիպ երկրներում պառլամենտը իմպիչմենտ հայտարարի, այն էլ, երբ նախագահը տվյալ կուսակցության ղեկավարն է»,- Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` Բաղդասարյանի մտքերը ճիշտ կլինեին, եթե իրենք Սարգսյանի հրաժարականը պահանջած լինեին իմպիչմենտի միջոցով, բայց քանի որ իրենց ճակատի գործողությունները քաղաքացիական անհնազանդ միջոցառումներ են, ուստիև, Մարտիրոսյանը դրանք բացարձակ տարբեր բաներ է համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ