27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սիրեք ձեր տղամարդկանց

Նոյեմբերի 19-ին ողջ աշխարհում նշվում է տղամարդկանց միջազգային օրը: Տոնն առաջին անգամ նշել են 1999 թվականին Տրինիդադ եւ Տոբագոյի (կղզի-պետություն Կարիբյան ծովում) բնակիչները: Այնուհետև տոնը սկսել են նշել նաև Ավստրալիայում, Կարիբյան ծովավածոցի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում, Եվրոպայում և ՄԱԿ-ում:

Տղամարդկանց միջազգային օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը սեւեռել տղամարդկանց գենդերային խտրականության վրա՝ ընտանիքում նրանց դերի կարեւորության եւ երեխաների դաստիարակության հարցերում:

Տոնի կազմակերպիչները շեշտը դնում են նաեւ տղաների ու տղամարդկանց առողջության պահպանման, նրանց սոցիալական, էմոցիոնալ, ֆիզիկական եւ հոգեւոր բարեկեցության վրա: Այդ օրը ողջ աշխարհում տարբեր սեմինարներ, խաղաղ ցույցեր ու երթեր են կազմակերպվում:

ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ինգեբորգ Բրեյնեսը, ով նաև «Կանայք և գենդերային անհավասարությունը» ծրագրի ղեկավարն էր, նշել է, որ այս տոնը հնարավորություն կտա բարելավել գենդերային հավասարակշռությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ