27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայրապետը լուծել է հոր վրեժը. նոր մանրամասներ Կոտայքի սպանությունից

Հանքավան գյուղի «Տաք ջուր»  ժամանցային գոտում երեք երիտասարդներին սպանողի ինքնությունը արդեն հայտնի է: ՀՀ Կոտայքի մարզային քննչական վարչության աշխատակիցները կալանավորել են 1988 թվականի ծնված Հայրապետ Գագիկի Սեփոյանին: Այդ մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեցին Կոտայքի մարզի քննչական վարչությունից:

«Անիմաստ երեք երիտասարդ սպանվեցին: Երեք ընկերով ծեծի էին ենթարկել Հայրապետի հորը, վերջինս զինված գալիս ու սպանում է երեքին էլ»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նշենք, սպանվածներից երկուսը եղբայրներ էին: Սպանված եղբայրներից մեկը՝ 25-ամյա Վարդան Գալստյանը, նախկինում դատապարտվել է խուլիգանության համար և ազատ արձակվել համաներումով:

Քննչական վարչության աշխատակցի խոսքով՝ կողմերի վիճաբանության պատճառը եղել է ծառահատումը: Սպանված  երիտասարդները` Վարդան ու Վահե Գալստյանները Հայրապետ Սեփոյանի հոր՝ Գագիկի  հետ վիճել են այն պատճառով, որ վերջինս կտրել է  նրանց հոր` Հանքավանում  հայտնի նախկին գործարար Ֆրունզե Գալստյանի տնկած ծառը:

Դեպքի առթիվ նոյեմբերի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել)։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ