29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սահմանվել են անապահով ուսանողների ուսման վճարի փոխհատուցման նվազագույն ՄՈԳ-երը

56535

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի հմ. 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, հրաման է ստորագրել՝ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության (բակալավրի կրթական աստիճանով և ինտեգրացված ծրագրով) մրցութային քննությունների արդյունքներով անցողիկ միավորը հաստատելու մասին: Հրամանով պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում  2-րդ և բարձր կուրսերում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը սահմանվում է՝

•    բակալավրի կրթական աստիճանի և ինտեգրացված ծրագրի համար` 40 % /ՄՈԳ/,
•    մագիստրոսի կրթական աստիճանի համար` 50 % /ՄՈԳ/:
Առաջին  կուրսի ուսանողների համար՝
•    բակալավրի կրթական աստիճանում և ինտեգրացված ծրագրով՝ 15 միավոր,
•    մագիստրոսի կրթական աստիճանում` նախորդ ուսումնառության ընդհանուր միջին որակական գնահատականը՝ 41 % /ՄՈԳ/:
Նշենք, որ սահմանված ՄՈԳ-երի առկայության պայմաններում սոցիալական անապահովության սանդղակում ընդգրկված ուսանողները, ովքեր սահմանված ժամկետում ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր, պետության կողմից ենթակա են  ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման՝  50-100 տոկոսի չափով: Այս մասին տեղեկացնում են ԿԳ նախարարությունից:
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ