27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ընդդիմությունը ուզում է ինքնահաստատվել նույնականացման քարտերի հաշվի՞ն

«Այսօրվա Ընտրական օրենքսգիրքը թույլ է տալիս ապահովել լիակատար վերահսկողություն բուն ընտրական պրոցեսների վրա»,-այսօր հրավիրված քննարկմանը կարծիք հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Քննարկման թեման՝ նույնականացման քարտերով ընտրություններին մասնակցելու մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավորների հեղինակած նախագիծն է,ինչը ընդդիմությունը որակում է հանրաքվեին կրկնաքվեարկություն ապահովող սողանցք:

«Բուն նախաձեռնության իմաստը կայանում է նրանում, որ մենք 2011 թվականին, երբ ընդունեցինք նույնականացման քարտերի մասին օրենքը, այնտեղ անցումային դրույթներով նախատեսված էր, որ աստիճանաբար անցում լինի դեպի նույնականացման քարտեր, որտեղ արդեն հին նմուշի անձնագրերը շրջանառությունից դուրս էր գալու»,-նշեց Հովհաննես Սահակյանը` տեղեկացնելով, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ խնդիր էր առաջացել, երբ քաղաքացիները փորձել էին ընտրել նույնականացման քարտերով, և «հենց այդ քաղաքացիներն են ահազանգել իրենց ընտրական իրավունքը պաշտպանելու նպատակով»:

Անդրադառնալով ընդդիմության ահազանգին Սահակյանը նշեց, որ այստեղ պարզապես կրկին ինքնահաստատվելու խնդիրն է դրվում, որ առաջացած աղմուկը պարզապես անլուրջ է. «Շահարկումների և քննարկումների մասով եկեք թեման բաժանենք 2 մասի: Առաջին մասով՝ ևս մեկ անգամ ինքնահաստատվենք, որ մենք ընդդիմություն ենք ու ընդդիմության լոկոմոտիվի դերը վերցնել ու գնալ առաջ,  երկրորդ մասով՝ կան մարդիկ, ովքեր իրոք մտահոգ են ու ուզում են արտահայտվել: Ես նաև մի փոքր արհեստական մտահոգություններ եմ տեսնում»,-նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը:

«Թրանսփարեսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն էլ ներկայացրեց իր դիտարկումները.

«Վարչապետի 662ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մինչ օգոստոսի 15-ը պետք է հակասությունները վերացնելու առաջարկներ ներկայացներ, բայց դա արվում է միայն հանրաքվեից մեկ ամիս առաջ»,-ընդգծեց  Տիգրանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ