23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

… Ո՛չ վախը, ո՛չ կասկածը, ո՛չ էլ սխալներս երբեք չեն խանգարել ինձ

«Եթե այն ամենի մեջ, ինչ ես գրել եմ, կա ինչ-որ արժեք, ապա դա նրանից է, որ մայրս մանկությանս տարիներին ամեն օր ինձ համար Աստվածաշունչ էր կարդում և ստիպում էր ինձ առանձին հատվածներ անգիր անել: Մանկությանս հաջորդեց պատանեկությունս, և ես զգալի գիտելիքներ ձեռք բերեցի մաթեմատիկայի, բնագիտության և այլ գիտությունների մեջ, աշակերտեցի բազում ուսուցիչների, սակայն անկեղծ խոստովանում եմ, որ աստվածաշնչային այն գլուխների յուրացումը, որի համար պարտական եմ մորս, իմ ողջ կրթության ամենաարժեքավոր, ուստիև ամենաէական մասն է եղել:

… Ո՛չ վախը, ո՛չ կասկածը, ո՛չ էլ սխալներս երբեք չեն խանգարել ինձ՝ հավատարիմ մնալու Աստվածաշնչի ուսմունքին: Եվ միշտ փորձել եմ չդավաճանել Առակաց 3-րդ գլխի այն հորդորներին, որոնք պետք է հաճախ կրկնվեն քրիստոնյաների համար»:

ՌՅՈՍԿԻՆ Ջոն – (1819-1900), անգլիացի գրող, նկարիչ: Նրա «Գրքային գանձեր» գրքի գաղափարները հիմնականում վերցված են Աստվածաշնչից և առանձնանում են արտասովոր ինքնատիպությամբ, բարոյական վեհ հնչեղությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ