19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե որոշել եք, արեք

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը որոշել է կուսակցույթուն հիմնել, որի ծրագրերի և գաղափարների մշակման ուղղությամբ աշխատում է հսկայական թիմ Ռուսաստանից եւ արտերկրից: Այս մասին այսօր նա հայտարարեց իր մամուլի ասուլիսին:

Արա Աբրահամյանն ասաց, որ ներկա դրությամբ իր նպատակը նախագահ կամ վարչապետ դառնալը չէ, ուզում է «երկիրը լավացնել».

«Դուք ինձանից լավ գիտեք, թե Հայաստանին ինչ է հարկավոր: Ես ոչ մեկին չեմ ուզում քննադատել, բայց ես չեմ կարող հանգիստ ապրել, եթե իմ հայրենիքում վատ են ապրում: Ամեն ինչ լինելու է օրինականության սահմաններում: Ինձ մոտ 350 իրավաբան է աշխատում: Հիմա իմ մեծ թիմը ծրագրեր է մշակում, նախագծեր կազմում»: Աբրահամյանը մինչեւ մարտի վերջ կհայտարարի` մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Ռուսաստանի հայերի միության նախագահչի բացառում նաեւ այլ կուսակցությունների հետ համագործակցությունը:

«Ձեզ չթվա, թե ես գործ չունեմ, անելիք չունեմ, դրա համար եմ նման բան նախաձեռնել: Ձեր երեւակայությունը չի բավարարի պատկերացնելու, թե որքան գործ ունեմ անելու»,- Աբրահամյանը հավելեց, որ երեսուն տարվա ընթացքում լուրջ փորձ եւ գիտելիք է ձեռք բերել, ունի հսկայական կապեր աշխարհի բազմաթիվ երկրներում:

Ի դեպ, Աբրահամյանն ասաց, որ իր կուսակցություն ստեղծելու ծրագրերը քննարկել է Սերժ Սարգսյանի հետ. «Սերժ Սարգսյանն ինձ ասաց՝ ինչու չէ, ստեղծեք, եթե որոշել եք Հայաստանին օգտակար լինել, փորձեք»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ