29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր Սահմանադրությունը ինչ կարգավիճակ է տալիս երկքաղաքացի միասեռական ամուսնություններին

65174

Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` երկքաղաքացի հանդիսացող միասեռական ամուսնական զույգը չի կարող կոչվել ընտանիք: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` պատասխանելով այն հարցին, թե  նոր Սահմանադրությունը ինչ կարգավիճակ է տալու այն միասեռական երկքաղաքացի հանդիսացող զույգի ամուսնությանը, երբ այն գրանցվել է մեկ այլ երկրում, որտեղ միասեռականների ամուսնությունն արգելված չէ:

«ՀՀ Սահմանադրությամբ այն կարող է լինել միություն, սակայն ոչ այն ընտանիքը, որը պաշտպանվում է Սահմանադրությամբ` չունենալով մնացած բոլոր այն իրավուքները, որոնք իրենք կարող էին ձեռք բերել ամուսնություն գրանցելուց հետո»,- ասաց Արծվիկ Մինասյանը` նշելով, որ դա ոչ թե մարդու իրավունքի ոտնահարում է, այլ պաշտպանվող արժեքների մոտեցում:

«Այս առումով այդ քաղաքացիներն իրենց իրավունքները կարող են իրացնել դրսի օրենսդրության համաձայմ այն երկրում, որտեղ գրանցել են իրենց ամուսնությունը»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ նոր Սահմանդրությումբ  մարդու իրավունքների բաժնում հստակ ամրագրված է, որ ընտանիքը հասկացվում է որպես տղամարդու և կնոջ միությունը` ի տարբերություն  գործող սահմանադրությամբ անորոշ ձևակերպմանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ