16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Այսօր Քոչարյանի քաղաքական թիմը տեսանելի չէ. Շարմազանով

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմն ինձ համար տեսանելի չէ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի վերաբերյալ լրագրողների հարցապնդումներին: Շարմազանովը բացատրեց, որ քաղաքական թիմ ասելով նկատի պետք է ունենք ոչ թե ընկերական շրջապատը, այլ տվյալ մարդու կուսակցությունը:

«ՀՀԿ-ն քաղաքական դաշտում վտանգներով կամ նպատակահարմարություններով չի առաջնորդում և կողմնակից է բաց քաղաքական մրցապայքարի: Մենք պատրաստ ենք առանց բացառության բոլոր քաղաքական դերակատարների հետ ազատ մրցակցության դաշտում իրականացնել մեր աշխատանքները: Բայց ձեր նշած գործիչը գոնե ինձ հայտնի չէ որպես քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, որը հայտնել է քաղաքական ամբիցիաների մասին»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ