27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Էնֆիաջյանի հարցը` Աշոտյանին /վիդեո/

Արդեն  տևական ժամանակ է, որ Հայաստանի Հանրապետության մի շարք սահմանամերձ  համայնքներում իրավիճակը բավականին լարված է,  այդ նպատակով պետական տարբեր այրեր, պաշտոնյաներ, այդ թվում նաև պատգամավորներ այցելել են սահմանամերձ համայնքներ  ստեղծված իրավիճակին ավելի խորքային ծանոթանալու համար և բնակիչների մտահոգություններին համապատասխան ընթացք տալու համար:

Վերջին այցը, որը կատարվել է իմ և իմ գործընկերների կողմից, եղել է հոկտեմբերի 3-ին:

Պետք է արձանագրել, որ  մի շարք խնդիրներ արդեն իսկ ստացել են իրենց տրամաբանական լուծումները: Մասնավորապես, Կայանավան համայնքում լուծվել է գազամատակարարման և դպրոցական դասագրքերի հարցերը: Կան խնդիրներ, որոնք այսօր էլ կարող են լուծում ստանալ, բայց մինչ այսօր էլ բաց են մնում:

Shabat.am լրատվական կայքի կողմից նախաձեռնություն կար այցելել և մեկ օր անցկացնել սահմանամերձ համայնքներում, զորամասերում և շփման գծում:  Բերդաբեր համայնքում հանդիպեցինք բնակիչների և համայնքի ղեկավարին, ովքեր իրենց մտահոգությունները հայտնեցին համայնքի դպրոցի հետ կապված: համայնքի դպրոցը տարածաշրջանում բավականին մեծ դպրոց է համարվում և ունի շուրջ  375 աշակերտ:

Դպրոցում դասագրքերի սակավության հետ կապված խնդիր կա, քանի որ գրքերը վաճառվում են աշակերտներին:

Այդ տարածաշրջանում, որտեղ գտնվում է այդ համայնքը, գյուղատնտեսությունը չի կարող ակտիվ զարգացում ունենալ, քանի որ նրանց այգիներն ու դաշտերը գտնվում են կրակահերթերի տակ:

Հնարավո՞ր է արդյոք այդ համայնքում այս հարցը կարգավորել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ