27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կբացվի Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանը. Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունը խոստումներ է տալիս

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ – HDP) նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որում տեղ են գտել նաև Հայաստանի հետ կապված ուշագրավ  խոստումներ, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Hürriyet» պարբերականի ինտերնետային կայքի համաձայն՝  ԺԴԿ-ի նախընտրական ծրագրում՝ այլ խնդիրների կողքին անդրադարձ է կատարվել մասնավորապես հետևյալ թեմաներին.

ԺԴԿ-ն խոստացել է, որ առանց նախապայմանների կբացվի Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանը, կդադարեցվի Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական շրջափակումը:  Ընդդիմադիր կուսակցությունը խոստացել է նաև «նպաստել Ղարաբաղի հարցում ժողովրդավարական լուծման հասնելու ջանքերին»:

ԺԴԿ-ն իր նախընտրական ծրագրում նախատեսել է նաև պետական մակարդակով ներողություն խնդրել պատմության ընթացքում տարբեր ժողովուրդների հանդեպ իրագործված ցեղասպանությունների և կոտորածների համար:

«Մենք ջանք կթափենք  հավասար, ազատ և ժողովրդավարական հեռանկարներ ձևավորելու համար՝ ընդդեմ ռասիստական, շովինիստական և ազգայնամոլական քաղաքականության, որը մի ազգին վեր է դասում մյուսից»:

Նախընտրական ծրագրում քրդամետ կուսակցությունը նաև խոստացել է, որ Թուրքիայի ազգային փոքրամասնություններին կտրվի մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն:

«Կրթության բոլոր մակարդակներում որպես պետական լեզու ուսուցանվող  թուրքերենի կողքին յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն կտրվի նաև կրթություն ստանալու իր մայրենի լեզվով»,- ասված է ԺԴԿ-ի նախընտրական ծրագրում:

Անդրադառնալով Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի ներդրման հեռանկարներին՝ ԺԴԿ-ն իր ծրագրում վճռականություն է հայտնել՝  կանխարգելել այդ նախաձեռնության իրագործումը:

«ԺԴԿ-ն թույլ չի տալու, որ նախագահական համակարգը, որին մեր կուսակցությունը բացահայտորեն դեմ է, վերածվի սահմանադրական փոփոխությունների հիմնական նախապայմանի: ԺԴԿ-ն  թույլ չի տալու, որ նախագահական համակարգը հաստատվի»:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ