25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կանայք ինձ նախանձում են, եւ ես հասկանում եմ նրանց. Ջիգարխանյանի սիրուհին մանրամասներ է պատմել

«Կոմսոմոլսկայա պրավդան» զրուցել է հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ սիրուհի Վիտալինայի հետ:

Հիշեցնենք, որ երկար տարիների ամուսնությունից հետո Ջիգարխանյանը բաժանվեց կնոջից` հանուն 33-ամյա Վիտալինայի:

– Արմեն Բորիսովիչը փոքրուց իմ կուռքն է եղել: Ես սիրահարվեցի նրան, երբ դեռ 16 տարեկան էի: Ես այն ժամանակ ապրում էի Կիեւում` ծնողներիս հետ: Ամեն ինչ սկսվեց երկտողից: Նրա ներկայացման ժամանակ ես նրան երկտող գրեցի, եւ նա կարդաց: Երեւի երկտողս տպավորել էր նարն, քանի որ նա ցանկացավ հանդիպել ինձ:

Այդ ժամանակ դուք մտածո ՞ւմ էիք, որ կսկսեք հանդիպել նրա հետ:

Իհարկե ոչ, ես երազում էի այդ մասին, բայց չէի մտածում: Մենք սկսեցինք հանդիպել շատ ավելի ուշ: 2002-ին նա լուրջ հիվանդ էր, միկրոինսուլտ էր տարել, եւ ես եկա` այցելելու նրան ու ամեն օր գալիս էի նրա մոտ: Ես զգում էի, որ պետք է նրա կողքին լինեմ:

Բացեք գաղտնիքը, ինչո ՞վ եք գրավել Արմեն Բորիսիչին:

Պարզապես ժամանակի հետ գալիս է` քո տեսակի մարդ հասկացողությունը: Արմեն Բորիսիչը ընտրություն արեց, եւ շատ հաճելի է, որ դա ես եմ:

Թեեւս, հարյուրավոր կանայք կցանկանային ձեր փոխարեն լինել, խանդո ՞ւմ եք:

Չեմ խանդում: Իհարկե, ինձ նախանձում են, բայց ես հասկանում եմ այդ կանանց:

Պլանավորո՞ւմ եք դառնալ Ջիգարխանյանի օրինական կինը:

Ժամանակի հետ պարզ կդառնա, այժմ նման պլաններ չկան:

Ձեզ չի՞ անհանգստացնում տարիքային հսկայական տարբերությունը ձեր միջեւ:

Ոչ, ինչ տարբերություն, թե նա քանի տարեկան է: Ախր, նա Ջիգարխանյանն է: Ինձ թվում է` Արմեն Բորիսիչը երեւույթ է, նա առանց տարիքի տղամարդ է: Նա թե ֆիզիկական, թե հոգեբանական հիանալի կարգավիճակում է:

Նա հարո՞ւստ մարդ է:

Իսկ դուք կցանկանայիք, որպեսզի Ջիգարխանյանը աղքա՞տ լիներ: Եթե ձեզ հետաքրքրում է, ասեմ, որ ես միշտ աշխատել եմ ու հիմա էլ աշխատում եմ: Իսկ մեր աշխատավարձերի չափերը չեմ ասի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ