26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շաքարային դիաբետով հիվանդ երիտասարդներին նոր դեղանյութ կտրամադրվի

Հանրապետության գլխավոր և առաջատար էնդոկրինոլոգների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին շաքարային դիաբետով հիվանդների դեղերի հատկացման հետ կապված, ինչպես նաև օրակարգային այլ հարցեր: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Եվս մեկ անգամ նվեց այս տարվա հուլիսի 1-ից նախարարի հանձնարարությամբ շաքարային դիաբետով հիվանդներին արդեն հատկացված և առաջիկա հինգ տարիների ընթացքում հատկացվող, անմիջապես արտադրողից ձեռք բերված ֆրանսիական «Դիաբետոն ՄՌ» դեղի կարևորության մասին: Այս որակական փոփոխությունը միտված է հիվանդներին որակյալ, մատչելի և անվտանգ դեղերով ապահովմանը:

Ընդգծելով մանկության հարցերի առաջնահերթությունը` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» միջոցառումների հնգամյա ծրագրի շրջանակում ձեռք են բերվել ուլտրակարճ ազդեցության ինսուլինային անալոգներ: Դրանք առաջիկայում կհատկացվեն շաքարային դիաբետով հիվանդ մինչև 18 տարեկան երեխաներին և 18-22 տարեկան երիտասարդներին:

Դիաբետի առավել արդյունավետ բուժման տեսանկյունից կարևորվեց մասնագետների կողմից հիվանդների շրջանում շարունակական ուսուցման դասընթացների իրականացումը, ինչպես նաև առողջ ապրելակերպի, ճիշտ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության քարոզչությունը:

Մասնագիտական միավորումների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քայլեր իրականացնել շաքարային դիաբետով հիվանդների ռեեստրի ստեղծման և շաքարային դիաբետի դեմ պայքարի ազգային ծրագրի մշակման և ներդրման ուղղությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ