19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իրանը սպառնում է Ադրբեջանին. “The Washington Times”

Հայտնի ամերիկացի վերլուծաբան Սթիվեն Բլանկը “The Washington Times”-ում տեղ գտած իր հոդվածում նշել է, որ Իրանը զգուշանում է Ադրբեջանից` կարծելով, որ վերջինս կարող է Ամերիկային եւ Իսրայելին պաշտպանելով` աջակից դառնալ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողություններում:

Իրանա-ամերիկյան հակասությունների ֆոնին դիտարկելով Ադրբեջանի դիրքորոշումը` Բլանկը նշել է, որ Բաքուն իր պատճառներն ունի Իրանին չվստահելու: 2011-ին Իրանն իր նշանառության տակ էր վերցրել Ադրբեջանի նավթ արտահանող բազան Կասպից ծովում, սպառնում էր ներխուժել Ադրբեջան, եթե վերջինս թույլ տար իր տարածքում տեղակայել ԱՄՆ-ի ռազմական բազաները:

“The Washington Times”-ը եկել է այն եզրակացության, որ Իրանի սպառնալիքներն ուղղված Ադրբեջանին ոչ միայն այն պատճառով են, որ Բաքուն ամերիկամետ է. Թեհրանն զգուշանում է, որ Բաքուն կօգտագործի Իրանի հյուսիս-արեւմուտքում էթնիկ ադրբեջանցիների բնակվելու գործոնը եւ կփորձի իրավունքներ հաստատել այդ տարածքների վրա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ