28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարությունը հաշվարկել է կանանց ցիկլն ու որոշում կայացրել

image_12410

Կառավարությունն այսօր ուշագրավ որոշում ընդունեց: Համաձայն այդ որոշման, կառավարությունն ավելացնում է ԱՆ ՔԿՀ-ներում պահվող կին դատապարտյալներին տրամադրվող հիգիենիկ պարագաների չափաբաժինը` 5-ից դարձնելով 10-ի: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում պահվող կին դատապարտյալների անձնական հիգիենայի պատշաճ պահպանմամբ:

 “Ներկայումս կին դատապարտյալներին 1 ամսվա կտրվածքով տրամադրվում է 5 հատ հիգիենիկ պարագա, որը չի բավարարում անձնական հիգիենայի պատշաճ պահպանմանը, քանի որ կանանց դաշտանային ցիկլը տևում է 3-6 օր և 5 հատ հիգիենիկ պարագաները չեն բավարարում: Նշված խնդրին է անդրադարձել նաև “Կանանց ռեսուրսային կենտրոն” ՀԿ-ն ՀՀ վարչապետին ներկայացրած նամակով”,-նշված է հիմնավորման մեջ:

Այնտեղ նաեւ նշվում է, որ տարվա կտրվածքով լրացուցիչ կպահանջվի 460.8 հազ. դրամ ֆինանսական միջոցներ (192 մարդ x 5 հատ x  12 ամիս x 40 դրամ = 460800 ՀՀ դրամ):

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ