24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2019

Լոս Անջելեսում տեղի է ունեցել “Ոսկե գլոբուս” մրցանակաբաշխությունը /վիդեո/

image_12329

Կալիֆորնիա նահանգում` Բեվերլի Հիլզում, հունվարի 15-ին տեղի է ունեցել Արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի  “Ոսկե գլոբուս” 69-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը:

Եվ այսպես, 2011-ի լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալեքսանդր Փեյնի “Հետնորդներ” դրաման: Իսկ լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթել է Մարտին Սկորսեզեն` “Ժամանակի պահապանը” ֆիլմի համար:

“Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն” անվանակարգում մրցանակի է արժանացել  ֆրանսիացի ռեժիսոր Միշել Խազանավիչուսի “Արտիստ” սեւ-սպիտակ ֆիլմը:

Դերասան Ջորջ Քլունին արժանացել է “Տարվա լավագույն  դերասան” մրցանակին`  “Հետնորդներ” ֆիլմի համար, իսկ Մերիլ Սթրիփը` լավագույն դերանուհի` “Երկաթե տիկին” ֆիլմում կերտած կերպարի համար: Այլալեզու լավագույն ֆիլմ է ճանաչվել “A Separation” պարսկական ֆիլմը, իսկ լավագույն անիմացիոն ֆիլմ` “Տինտինի արկածները”:

“Ոսկե գլոբուս” հատուկ մրցանակի է արժանացել  դերասան Մորգան Ֆրիմանը:

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ