23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը զե՞րծ կմնա ՀՀԿ ցուցակը գլխավորելուց. ՔԴՄ նախագահ

“Ես խորապես համոզված եմ, որ ՀՀԿ-նառաջիկա ընտրություններում հաղթանակ է տանելու”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը` ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ի՞նչ զարգացումներ կարող են լինել նախագահական ընտրությունների հետ կապված, եթե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն երկրորդը լինի եւ զիջի ԲՀԿ-ին:

Լրագրողը մասնավորեցրել է եւ նշել, թե այս դեպքում, արդյո՞ք ՀՀ գործող նախագահը կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրությունների ժամանակ: “Քաղաքական հաջողությունը կարծում եմ ուղեկցելու է ՀՀԿ-ին”,-նշել է Խոսրով Հարությունյանն ու հավելել, որ կոալիցիոն կուսակցությունները, եւ առավել եւս “Հանրապետականը” վերջին տարիների թե հաջողությունների, թե անհաջողությունների կրողն են:

Նրա կարծիքով,  խորհրդարանական ընտրությունների արդյունքները նախագահական ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն չեն ունենան, որովհետեւ հասարակությունն այդ երկու համապետական ընտրություններին մասնակցում է այլ մոտիվացիայով:

Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ԲՀԿ մրցապայքարին, Խոսրով Հարությունյանն ասել է. “Ենթադրել, որ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ այնպիսի հարաբերություններ կլինեն, որ նրանք նույնիսկ քաղաքական ընդդիմադիր կեցվածք կունենան միմյանց նկատմաբ, ուղղակի հիմքեր չունի:

Ի՞նչ պետք է ասի ԲՀԿ-ն հանրությանը, որ մինչ այս չէր կարողացել ասել կամ որեւէ մեկը նրան խանգարում էր, որ ասեր”,-ասել է Խոսրով Հարությունյանը: Բանախոսը կարծիք է հայտնել եւ չի բացառել, որ կոալիցիոն երեք կուսակցությունները հանդես կգան մեկ միասնական ցուցակով: Նա հավելել է, որ “մենք ականատես կլինենք կոալիցիոն ուժերի համակարգված գործողություններին եւ ոչ  հակառակը”:

Ինչ վերաբերվում է ՔԴՄ-ի` ընտրություններին մասնակցությանը, Խոսրով Հարությունյանն ասել է, որ ամեն ինչ պարզ կլինի մարտ ամսին:

Լրագրողները Խոսրով Հարությունյանից հարցրել են նաեւ, թե իր կարծիքով ով կգլխավորի ՀՀԿ ցուցակը: “Անկասկած, հեղինակություն վայելող քաղաքական գործիչը: Այդպիսին կարող է լինել գործող նախագահ Սերժ Սարգսյանըը: Որքան ես եմ հասկանում քաղաքական տեխնոլոգիաների տրամաբանությունը, նա զերծ կմնա  դրանից եւ այդպիսին կարող է լինել վարչապետը, ով բավականին ազդեցիկ քաղաքական ֆիգուր է”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ