27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ո՞վ կառաջադրվի Կենտրոնից

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, մեծամասնական ընտրակարգով Երեւանի Կենտրոն համայնքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանը դեռեւս չի որոշել, կառաջադրի իր թեկնածությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Այս մասին Henaran.am –ի հետ զրույցում ասել է Ռուբեն Սադոյանը ու հավելել, որ ամեն ինչ պարզ կլինի այս` հունվար, ամսվա վերջին:

Ռուբեն Սադոյանի խոսքով, իր` առաջադրվել-չառաջադրվելու հարցը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: “Դա կախված է տարբեր հանգամանքներից: Առաջին հերթին պետք է իմ կուսակցությունը որոշում կայացնի` ես դնում եմ մեծամասնական ընտրակարգով, թե ոչ”,- Henaran.am –ին ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Ռուբեն Սադոյանը դժվարացավ նշել, թե ինչպիսին կլինի ՀՀԿ-ի որոշումը:

Նկատենք, որ Կենտրոն համայնքից,  ըստ շրջանառվող տեղեկությունների, պատգամավոր դառնալու հավակնություններ ունի նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ, Կենտրոն համայնքի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանը: Ռուբեն Սադոյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կվարվի, եթե Կենտրոն համայնքից մեծամասնական ընտրակարգով առաջադրվի նաեւ Գագիկ Բեգլարյանը: 

“Ես պարոն Բեգլարյանի որոշման մասին տեղյակ չեմ: Հնարավոր չէ, որ համ պարոն Բեգլարյանը դնի, համ ես դնեմ: Մեզանից որեւէ մեկը Կենտրոն  համայնքում երեւի իր թեկնածությունը կառաջադրի”,-ասաց Ռուբեն Սադոյանը: Henaran.am –ի ճշտող հարցին, թե տեսականորեն,  եթե Գագիկ Բեգլարյանը առաջադրվի, Դուք չե՞ ք առաջադրվի, Ռուբեն Սադոյանն այսպես պատասխանեց. “Տեսականորեն, իմ կարծիքով, պարոն Բեգլարյանը չի առաջադրվի”:

Ռուբեն Սադոնյանը նշեց, որ ճիշտ կլինի, որ պատգամավորը , որը ցանկություն ունի առաջադրվելու, վերընտրվի այն նույն ընտրատարածքից, որից  ընտրվել է նախկինում:

 Կենտրոն համայնքից պատգամավոր դառնալու` Գագիկ Բեգլարյանի հավակնությունների մասին պարզաբանումներ ստանալ  չհաջողվեց: Պարոն Բեգլարյանի օգնականը մեզ հեռախոսով փոխանցեց, որ Գագիկ Բեգլարյանն այս պահին զբաղված է եւ մեր հարցերին պատասխանել չի կարող: Henaran.am –ն ավելի ուշ կփորձի կապվել Գագիկ Բեգլարյանի հետ:

 Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները, տեղի կունենան այս տարվա մայիսին: Մեր ունեցած տեղեկություններով,  ՀՀԿ-ում արդեն քննարկվում է մեծամասնական ընտրկարագով թեկնածուների առաջադրման հարցը:

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ