20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նյարդերից թույլ անձանց խորհուրդ է տրվում չդիտել. Բաքվում հայկական ջարդերի տարելիցին ընդառաջ /վիդեո/

Այսօր Բաքվում հայերի ջարդերի 22-րդ տարելիցն է: 1990-ի հունվարի 13-19-ը ադրբեջանցիների կողմից սպանվեց մոտ 400 հայ, 200` աքսորվեցին Ադրբեջանի մայրաքաղաքից: Զոհերի ճշգրիտ թիվը նշել հնարավոր չէ, քանի որ հայկական ջարդերի գործով հետաքննություն չի անցկացվել:

Խաղաղ բնակիչների սպանությունները շարունակվել են մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք են ներխուժել սովետական բանակի ստորաբաժանումները: Բաքվի ջարդերը կազմակերպված եւ զանգվածային բնույթ են ունեցել: Հունվարի 13-ին գրեթե 50 հազար հոգուց բաղկացած ամբոխը դուրս է եկել ցույցի եւ բաժանվելով խմբերի` տուն առ տուն դուրս հանել հայերին:

Ադրբեջանի Հայերի վեհաժողովի նախագահ Գրիգորի Այվազյանի խոսքով` ադրբեջանական ազգային ճակատի ներքին եւ ադրբեջանական իշխանությունների  ծրագրի համաձայն` հայերին պետք է նախ ոչնչացնեին ադրբեջանական քաղաքներում: Նույն ծրագիրը պետք է իրականացվեր նաեւ Ղարաբաղում:

Այվազյանը նշել է նաեւ, որ հայերի ջարդերը աննախադեպ էին, քանի որ առաջին անգամ սովետական երկրի մայրաքաղաքում մեկ շաբաթ շարունակ բացահայտորեն սպանություններ էին կատարվում, եւ ոչ ոք չէր միջամտում, իսկ սովետական բանակը ժամանել է 6 օր ուշացումով:

Բաքվի ջարդերի ականատեսների հիշողությունները պարզապես սահմռկեցուցիչ են: Սովետական բանակի սպա Ալեքսեյ Վասիլեւը պատմել է, թե ինչպես է աֆղանական պատերազմի մասնակից ադրբեջանցի սպան շոկի մեջ հայտնվել` տեսնելով, թե ինչպես են բարձրահարկ շենքից նետել մի մերկ կնոջ: Ռուս լրագրող Անատոլի Գոլովկովը պատմել է, թե ինչպես են հայերը հայտնվել Մոսկվայի օդանավակայանում` կիսահագնված երեխաներ` արցունքոտ աչքերով, ծեր կանայք, որոնց ձեռքերի վրա չարագործները ծխախոտներ էին մարել:

Տեսանյութը խորհուրդ է տրվում դիտել 18 տարին լրացած անձանց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ