27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման կհանձնվի այս տարվա մարտին

Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման կհանձնվի այս տարվա մարտին: Այդ մասին հաղորդել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, տեղեկացնելով, որ ինքնաթիռների թռիչքին և ընդունմանն առնչվող բոլոր կադրերը եւ մասնագետներն արդեն ստացել են համապատասխան լիցենզիաներ, իսկ սպասարկող անձնակազմը դրանք կստանա մոտ ժամանակներս:

Ինչ վերաբերում է ինքնաթիռներին, որոնք կզբաղվեն օդանավակայանի սպասարկմամբ, հայտնի կդառնա մոտ ժամանակներս: Այս պահին պատրաստվում են պայմանագրեր և փաստաթղթեր առանձին ընկերությունների հետ համագործակցություն հաստատելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը հայտարարել էր, որ Ստեփանակերտ թռչող առաջին ուղեւորն ինքն է լինելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ