20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սոչիի հայտարարությունը պրեսինգ է Ադրբեջանի վրա. Էդուարդ Շարմազանով

ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների կողմից երեկ Սոչիում ընդունված հայտարարարությունը համահունչ է հայկական կողմերի` ՀՀ եւ Արցախի հանրապետության դիրքրորշմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա շեշտել է, որ հայկական կողմերը մշտապես խոսել են խաղաղ կարգավորման մասին:

“Հայտարարության մեջ արձանագրվեց , որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Սա հստակ պրեսինգ է Ադրբեջանի համար”,-ընդգծեց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակը նկատեց նաեւ, որ Ադրբեջանը, դառնալով ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ, ջանքեր էր գործադրում խնդիրը ՄԱԿ-ի ամբիոն փոխադրելու համար ու շեշտեց, որ Սոչիի հայտարարության մեջ ամրագրվեց, որ խնդիրը պետք է լուծվի ՄԽ շրջանակներում:

Հայտարարության մեջ ամրագրված մյուս կետը  երկու երկրների հասարակությունների միջեւ շփումների ակտիվացման եւ երկխոսության ծավալման վերաբերյալ, բանախոսը   դրական գնահատեց եւ շեշտեց, որ ՀՀ-ն, ի տարբերություն Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների, մշտապես շեշտել է,  որ պատրաստ է պատերազմի, բայց ժողովրդին չի նախապատրաստում պատերազմի:

“Չնայած բեկումնային առաջընթաց չեղավ, որովհետեւ Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ իրականացնում է ապակառուցողական քաղաքականություն: Կարծում եմ որ պրեսինգը կլինի այնքան ժամանակ մինչեւ Ադրբեջանի խոսքը եւ գործը իրարից չեն տարբերվի”,-եզրափակել է ԱԺ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ