26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թիվ 38 ընտրատարածքում թեժ է լինելու

Henaran.am-ի տեղեկություններով, պետեկամուտների  օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի, այլ կերպ ասած` հարկային ոստիկանության  պետ Մերուժան Սիմոնյանը օրերս  ազատվել է աշխատանքից: Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նա ասաց, որ հեռախոսով չի պատասխանում հարցերի, քանի որ ով իմանա ում հետ է խոսում: “Կարող է ցանկացած մարդ զանգել եւ հարցնել”,-ասաց նա:

Henaran.am-ի թղթակիցը  իր հերթին հավաստիացրեց, որ կարող է խմբագրության պաշտոնական կայքից ճշտել հեռախոսահամարը եւ համոզվել, թե որտեղից են զանգում` հարկային ոստիկանն այդպես էլ չհամոզվեց: Այնուամենայնիվ,
Մերուժան Սիմոնյանն ասաց, որ առողջական խնդիրների պատճառով է ազատվել աշխատանքից:

Մեր այն դիտարկմանը, թե ճիշտ է, որ ՀՀԿ-ից դուրս է եկել` ԲՀԿ-ին անդամակցելու համար` ասաց. “Ես հանրապետական կուսակցության անդամ չեմ, մինչեւ օրս կուսակցական չեմ”,-ասաց նա` ո’չ հաստատելով, ո’չ էլ հերքելով, որ կարող է անդամակցել որեւէ կուսակցության:

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Մերուժան Սիմոնյանը “Բարգավաճ Հայաստան”-ին  անդամակցելուց հետո մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվելու  թիվ 38 ընտրատարածքում:

Վահե Հակոբյան

Վահե Հակոբյան

Այն ընդգրկում է Կապան, Մեղրի, Ագարակ, Քաջարան քաղաքներն ու տարածաշրջանների գյուղերը: Այստեղից պատգամավոր է Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրենի որդին` հանրապետական Վահե Հակոբյանը:

Վերջինս չի բացառել իր առաջադրումը, եթե կուսակցությունն ու նրա ղեկավար` Սերժ Սարգսյանը որոշեն:

Այս ընտրատարածքում առաջադրվելու է նաեւ ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված, կապանցի Գագիկ Գեւորգյանը:

Գերասիմ Ալավերդյան

Գերասիմ Ալավերդյան

Տարածված տեղեկությունների համաձայն, առաջադրվելու է նաեւ ՕԵԿ անդամ,  գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը:

“Դեռ ոչինչ որոշված չէ, առաջիկայում կուսակցության քաղխորհրդի նիստ է հրավիրվելու, եւ բոլոր հարցերը կհստակեցվեն”,-ասաց Գերասիմ  Ալավերդյանը:

Ամեն դեպքում նշենք, որ թիվ 38  ընտրատարածքում` ֆավորիտը լինելու է Վահե Հակոբյանը, եւ թերեւս բոլոր ուժերը վերջում համախմբվեն նրա շուրջը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ