24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հիմա հայկական բանակը որակապես նոր մակարդակի վրա է գտնվում. Պասկալեւա

‘’Այս 20 տարիները մեծ նշանակություն ունեցան ինչպես ԼՂՀ պետության կազմավորման և Հայոց բանակի ստեղծման առումով, այնպես էլ` անձամբ ինձ համար’’,- այսօր Հենարան մամուլի ակումբում հայտարարեց լրագրող, ռեժիսոր, Կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալեւան` ամփոփելով Հայկական բանակի ստեղծման 20 տարիները:

Նրա խոսքով` Հայոց բանակը ձևավորվեց հայ ժողովրդի համար ամենաբարդ պայմաններում, հենց կռվի դաշտում, առանց որևէ նախապատրաստության, բայց հիմքում ունենալով  ֆիդայական շարժման ավանդույթները, հզոր կամքը ու ոգեղենությունը:

‘’ Հենց այդ ներքին հզոր շարժառիթները ստիպեցին  հայկական բանակին ինքնակազմակերպվել եւ  հաստատել իր գոյության իրավունքը: Մինչև հիմա զարմանում եմ՝ ինչպես Հայաստանն ու Արցախը կարողացան դիմակայել ու ապացուցել աշխարհին, որ ոչ թե զենքի քանակն է որոշիչ, այլ ինքնակազմակերպման պատրաստակամությունը և հայրենասիրության ոգին’’,- ասաց Ցվետանա Պասկալեւան` հավելելով, որ այսօր հանգիստ կարող ենք խոսել հայկական բանակի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին:

Հայ ժողովրդի կողմից սիրված լրագրողը ցավով է նշում, որ բացի մի քանի անուններից, ներկա սերունդը արցախյան ազատամարտի հերոսներից շատերին չի ճանաչում:

“ Դա մեծ բացթողում է, բոլորը պիտի իմանան այդ հերոս-նահատակների կենսագրությունը եւ  անցած ուղին: Միգուցե մենք բոլորս այդ ուղղությամբ աշխատանք ունենք տանելու , չէ որ այդ տղաներն էին, որ ստիպեցին աշխարհին հարգել իրենց պետությունը’’- նշեց Պասկալևան:

Նա  հպարտորեն է նշում, որ երջանկություն է ունեցել ճանաչելու հերոսներից շատերին, և որպես վավերագիր,  բախտ է ունեցել ողջ մնալ եւ սերունդներին թողնել իր նկարահանած վավերագիր ֆիլմերը:

‘’Հիմա հայկական բանակը որակապես նոր մակարդակի վրա է գտնվում, զիվորները, սպայական կազմը կրթված են, տիրապետում են օտար լեզուների, և ամենակարևորը, նրանք գիտակցում են այն արժեքավոր պատասխանատվությունը, որը պետության կողմից դրված է իրենց վրա, այն է` լինել սեփական հայրենիքի զինվորը’’,- հուզմունքով եզրափակեց Ցվետանա Պասկալևան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ