24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայկական բանակը մեր ազգային հպարտությունն է.Սամվել Բալասանյան

ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն այսօր ՀՀ զինված ուժերի 20-ամյա տարելիցի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.

‘Սիրելի Հայրենակիցներ.

Սրտանց շնորհավորում եմ Ազգային Բանակի զինվորներին ու սպաներին զինվորական ծառայության հետ առնչություն ունեցող և ունեցած բոլոր քաղաքացիներին, մեր ամբողջ ժողովրդին` մեզ հպարտություն ու վստահություն պարգևող այս հրաշալի տոնի առթիվ:  Անցած20 տարիների ընթացքում կարողացանք ստեղծել հզոր և իր առջև դրված խնդիրներն ամբողջությամբ կատարելու ունակ  ազգային բանակ: Կասկածից վեր է, որ մեր զինված ուժերը պետականության ամրապնդման, զարգացման հիմնական երաշխավորն են, մեր ազգային հպարտությունը և Հայկական Լեռնաշխարից մինչև Եգիպտոս հասած  պատմական հայկական բանակների հիշողության կրողը:  Վստահ եմ` մեր բանակը շարունակելու է աճել, զարգանալ և մնալու է տարածաշրջանում ամենամարտունակը:  Փառք մեր 20 ամյա Բանակին և այն ստեղծած և սնուցող հայ ժողովրդին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ