27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

100-ամյա կինը վստահ է, որ իր երկարակեցության գաղտնիքը համակարգչային խաղերի մեջ է /վիդեո/

Կետլին Կոննելը, ում 100-ամյակը վերջերս է լրացել, իր սիրելի համակարգչային խաղն է խաղում ամեն երեկոյան: Բրիտանուհին վստահեցնում է, որ միակ միջոցը, որով նա կարողանում է ուղեղի պարզությունը պահպանել, համակարգչային խաղն է:

Կետլինը բազմաթիվ խաղերի սկավառակներ ունի, բայց ամենից հաճախ նա 10 խաղ է խաղում, որոնք պահանջում են տրամաբանորեն մտածել և շատ բարձր ինտելեկտի մակարդակ: Կինը հպարտությամբ ասում է, որ իր ամեասիրելի խաղերից մեկը  Brain Trainer-ն է (ուղեղի մարզում):

Այս խաղում հատուկ թեսթի միջոցով որոշվում է խաղացողի ինտելեկտի մակարդակը: Այն ցույց է տվել, որ 100-ամյա կինը ունի 64-ամյա կնոջ ուղեղի մակարդակ:

Կետլինն ամեն երեկոյան պարտադիր խաղում է՝ ընդմիջելով խաղը միայն որպեսզի թեյ խմի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ