19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչը կարող էր լինել 26-ամյա երիտասարդի սպանության դրդապատճառ

Ըստ ոստիկանության, փետրվարի 4-ին՝ ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Արտակ Սիմոնյանի դիակը:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում գտնվող վարսավիրանոցի մոտ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Արտակ Սիմոնյանի ուղղությամբ, սպանել նրան եւ դիմել փախուստի: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

26-ամյա Արտակին սպանել են, երբ նա դուրս է եկել վարսավիրանոցից: Ըստ Էջմիածնում շրջանառվող լուրերի՝ Արտակը քաղաքում աչքի է ընկել ագրեսիվ պահվածքով : Երիտասարդը կապեր է ունեցել հանցավոր աշխարհի հետ: Քաղաքում խոսում են, որ նա միշտ ծեծկռտուքների ու վեճերի  մեջ է եղել:

Ըստ Henaran.am-ի աղբյուրների` տարիներ առաջ Արտակը  փողոցում ծեծել էր մի երիտասարդի` պատճառելով մարմնական լուրջ վնասվածքներ, սակայն այդպես էլ քրեական գործ չհարուցվեց եւ  միջադեպը մոռացվեց: Չի բացառվում, որ սպանությունը կապ ունենա Արտակի “քաջագործություններից” մեկի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ