27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Յոթ հիմնական սեքս-հիասթափությունները.մեծ անդամ, տղամարդ ռոբոտ եւ այլն

Բոլոր կանայք սիրում են սեքսը: Սակայն, որքան էլ որ ցավալի լինի, ոչ բոլոր կանայք են գոհ իրենց ունեցած սեքսից: Գուցե նրանց սիրում են հաճախ, բուռն, սակայն հաճույքի զգացողություն, ցավոք, տեղի չի ունենում:

“Իսկ ինչ էր սա, սեքս”,- հիասթափված հարցնում են իրենք իրենց կանայք:

Որոնք են կանանց ամենահայտնի հիասթափությունները սեքսից հետո:

“Չոր” խաղ

Կանայք միշտ հիասթափություն են ապրում, երբ տղամարդիկ առանց նախերգանքի միանգամից անցնում են սեքսին: Կանանց մեծ մասը խոստովանում է, որ ուշ են գրգռվում եւ նրանց անպայման նախերգանք է պետք` շոյանքներ, համբույրներ: Հակառակ դեպքում, ինչպես պնդում են կանայք, սեքսը երբեմն անգամ ցավ է պատճառում:

“Վայ, ինչ մեծ ես դու”

Հաճախ թվում է, թե հաղթանդամ տղամարդին, ովքեր ունեն մեծ անդամ, սեքսում անգնահատելի են: Սակայն ուսումնասիրությունները հակառակն են ապացուցում:  Կանայք պնդում են, որ նման հաղթանդամ տղամարդիկ ավելի շատ սեքս-ռոբոտների են հիշեցնում, որոնք նուրբ չեն, կոպիտ են եւ անզգույշ, ինչի հետեւանքով կրկին սեռական հարաբերությունները ֆիզիկական ցավ են պատճառում կանանց: Հաղթանդամ, խոշորամարմին տղամարդիկ սեքսում պետք է զգույշ լինեն:

 “Իսկ զրուցել”

Եւս մեկ հանրահայտ հիասթափություններից է կանանց համար սեքսից հետո` տղամարդկանց սառնությունը: Կանայք սիրում են սեքսից հետո քնքուշ խոսքեր լսել, մինչդեռ տղամարդիկ… Սեռահարաբերությունների ավարտից անմիջապես հետո շրջվում են մեջքով` ասելով. “Չմոռանաս ինձ առավոտյան շուտ արթնացնել” թողնելով կանանց միայնակ անկողնու հետ: Իսկ որտե՞ղ են քնքշանքները, համբույրները սեքսից հետո: Ցավոք, որոշ տղամարդիկ շատ ձանձրալի են այս առումով:

 “Մեկ, երկու, ձախ…” 

Կանայք մեծ հիասթափություն են ապրում այնպիսի տղամարդկանցից, որոնք սեքսում ասես ռոբոտ լինեն` շարժվում են նույն տեմպով, նույն դիրքով են մնում մինչ ավարտը:

“Մեզ շատ բան պետք չէ” 

Սակայն վերոնշյալ դեպքերը էլի տանելի են: Իսկ ինչ անել այն տղամարդկանց հետ, որոնց սեքս գրեթե պետք չէ: Կան տղամարդիկ, որոնք սեքսի կարիք հաճախ չեն զգում: Եվ խնդիրը նրանց անինքնավստահությունը չէ: Պարզապես նրանք պակաս կրքոտ են:

 “Թույլ տուր երկարացնել հաճույքը”

Հաճախ սեքսի ընթացքում այսպես են ասում տղամարդիկ: Այս խոսքերը կանանց մեծագույն դեպրեսսիայի կարող են հասցնել: Նման դեպքերում կանանց թվում է, որ զուգընկերը էգոիստ է եւ միայն իր հաճույքի մասին է մտածում` անտեսելով դիմացինին:

“Ես խմած եմ” 

Կանանց պարզապես կատաղության են հասցնում այն տղամարդիկ, որոնք հակված են “մի բաժակ խմելու” սեքսից առաջ: Ավելին, խմում են այնքան, որ զուգընկերուհու կրծքերից գրգռվելը նրանց այլեւս չի սպառնում: Կանանց համար տհաճ է նաեւ սեռական հարաբերությունների ընթացքում զուգընկերոջ վրայից ալկոհոլի հոտը զգալը:

 

 


 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ