04 Հուլիսի, Saturday, 2020
KFC

“Բելաջիո”-ի պայթյունից տուժածների վիճակը ծանր է /վիդեո/

image_10946

Ըստ պաշտոնական տվյալների` Վոլգոգրադի կենտրոնում գտնվող “Բելաջիո” սրճարանի պայթյունի արդյունքում տուժել է 23 մարդ,  որոնցից 4-ի վիճակը ծանր է, նրանք գտնվում են վերակենդանացման բաժնում,  տեղեկացնում է “Известия”-ն: Տուժածների թվում կան նաեւ հայեր:

Հատկապես ծանր է 21-ամյա Սվետլանա Ղազարյանի եւ 27-ամյա Ագնեսա Ղազարյանի վիճակը: Միջին կարգի այրվածքնր են ստացել նաեւՊահակյան Եկատերինան եւ Աբրահամյան Արթուրը, որոնք Վոլգոգրադի բնակիչներ են, հայտնում է “Երկրամասը”:

Պայթյունի գործով քրեական գործ է հարուցվել` “ծառայությունների մատուցում` անվտանգության կանոններին չհետեւելով” եւ ” հրշեջային անվտանգության կանոնների խախտում” հոդվածներով: Առայժմ կոնկրետ մեղադրյալներ չկան, քննիչները ականատեսների հարցաքննությունն են վարում:

Սրճարանի պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 14-ի երեկոյան: Աշխատակիցները գազի հոտ են զգացել, որից հետո այցելուներին դուրս են բերել տարածքից: Այդ պահին պայթել է գազի բալոնը եւ հրդեհ է սկսվել:

2011-ի դեկտեմբերին սրճարանը մեկ ամսով փակ է եղել` անվտանգության կանոններին չհետեւելու բողոքների պատճառով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ